Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի մասին. «Չեմ կարծում, որ այն հակակրթական է» (Տեսանյութ) 

Մայիս 25,2015 13:16

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին պատասխանել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրեն ուղղված հարցերին:

Օրինակ  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվել էր՝ ի՞նչ է նշանակում նախարարի այն արտահայտությունը, թե Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը քաղաքական նախագիծ է:

Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանը Եվրոպական կրթական տարածքի անքակտելի մաս է, ու ինչ վերաբերում է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղին, այն իսկապես քաղաքական նախագիծ է եւ տարբեր վարկանիշներով՝ աշխարհի 100, 200 կամ 25 լավագույն բուհերի թվում է:

Նախարարի խոսքով, այդ բուհը խթանի կրթական ծրագրի արդիականացումը, կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր. «Չեմ կարծում, որ այն հակակրթական է եւ հակաքաղաքական»:

Նա նաեւ հավելեց, որ ընդգծելով  ԵՊՀ հատուկ կարգավիճակը, առանձնացնելով իր հարազատ բժշկական համալսարանը, այնուամենայնիվ մնում է մրցակցության կողմնակից եւ ընդհանուր որակի պատասխանատու:

Անդրադարձ եղավ նաեւ նաիրիտցիների ուսանող զավակների ուսման վարձերին, նախարարն ասաց, որ  դրանք կհետաձգվեն ու խորհուրդ տվեց նման հարցերով դիմել ուղիղ ԿԳ նախարարությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031