Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ասուլիսում անդրադառնալով անցյալ տարվա ապրիլի 1-ից մինչեւ այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նոր կառավարության ձեւավորումից հետո կատարած աշխատանքներին, պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, որոնք վերաբերում էին քրեակատարողական հիմնարկներին, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի ոլորտին՝ Եվրոպական դատարան ներկայացրած ՀՀ կառավարության դիրքորոշմանը:
Համաներման հետ կապված հնչեց հարց, թե արդյոք դրանով չի՞ բեռնաթափվի մեր քրեակատարողական հիմնարկները, նախարարն ասաց, որ դա չի կարող իրականացվել որպես գործիք՝ ՔԿՀ-ները բեռնաթափելու համար, որ կստեղծվի քրեածին իրավիճակ եւ որ նույնացնել այդ երկու երեւույթները՝ ընդունելի չէ:
Նախարարի հաշվետվության մեջ ներկայացվել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացվել է թվով 10 ծառայողական քննություն, ինչպես նաեւ 2 վարչական վարույթ, որոնցից մեկը ընթացիկ է: 16 քրեակատարողական ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի:
Ի դեպ, իրականացված վարչական վարույթի արդյունքում դատապարտյալի տեղաբաշխման եւ նրա նկատմամբ համաներման ակտը չկատարելու մասին որոշումները ճանաչվել են անվավեր:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՔԿՀ-ներին, մասնավորապես՝ Դատապարտյալների հիվանդանոցին, նախարարն ասաց, որ պետք է կարգավիճակը ի վերջո հստակեցվի՝ «քրեակատարողական հիմնա՞րկ է, թե՞ «սպեցիֆիկ կոնտինգենտի» համար բուժհաստատություն:
Ասուլիսի մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ