Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սովորական մասնակցից՝ մինչև «Բազեի» տնօրեն

Մայիս 25,2015 11:57

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքը։

Հրաչյա Ստեփանյանը «Բազե» հավաքում է 2002 թվականից՝ հավաքի ստեղծման օրից։ «Բազեին» մասնակցել է տարբեր կարգավիճակներում՝ որպես համերգային ծրագրի ներկայացուցիչ, մասնակից Երևանի ջոկատից, այնուհետև ընդգրկվել է հավաքի աշխատակազմում, բեմի պատասխանատու, շտաբի պետ, իսկ այժմ՝ «Բազե» համահայկական հավաքի տնօրեն։

Խոսելով «Բազեի» 13 տարվա պատմության մասին՝ Հրաչյա Ստեփանյանը նկատում է, որ ծրագիրը զարգանում է լավ ուղղությամբ։ Ընդ որում՝ տարբեր առումներով՝ և՜ մասնակիցների, և՜ կազմակերպչական, և՜ բովանդակային։ «Եկել են երեխաներ, որ չես էլ պատկերացրել, թե նրանց մեջ ինչ հզոր ներուժ է թաքնված։ Պայքարելով մշակութային, սպորտային մրցույթներում շատերը բացահայտվել են։ Հետահայաց նայելով մասնակիցներին՝ տեսնում ենք, որ շատերին ուղղակի փոքրիկ աջակցություն էր պետք, որպեսզի առաջ գնային։ Ու պատահական չէ, որ այսօր մեր էստրադայում հայտնի շատ երգիչներ առաջին քայլերն արել են հենց «Բազեում»։ Մարզիկներ կան, որ այսօր բարձր դիրքեր են գրավում։ Իմ կոլեգաներից մեկն այսօր Հայաստանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականի մարզիչն է, մյուսը սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնն է։ «Բազեն» շատ դռներ է բացում մասնակիցների առջև, բայց շատ բան կախված է հենց նրանցից` որքանով կկարողանան օգտագործել ընձեռված հնարավորությունը»,- ասում է «Բազեի» տնօրենը։

3 6

Ինչ վերաբերում է կազմակերպչական խնդիրներին, ապա ամեն տարի նորամուծություններ, փոփոխություններ են արվում։ Յուրաքանչյուր տարի ի հայտ է գալիս ինչ-որ բան, որ շտկման կարիք ունի։ Բացի այդ, ժամանակները փոխվում են՝ իրենց պահանջները թելադրելով։ Բնականաբար, որպեսզի լճացում չլինի, փոփոխություններն անխուսափելի են։ «Եթե 2002-2003թթ. պարողները, բեմ դուրս գալով, զուտ համարն էին ներկայացնում, ապա այսօր ներկայացում են բեմադրություն։ Պարային համարում մեծ տեղ է հատկացվում նաև հագուստին, երաժշտական ձևավորմանը, դիմահարդարմանը։ Եվ արդյունքում ոչ միայն պարն է ներկայացվում, այլև մի ամբողջ շոու»,- ասում է Հրաչյա Ստեփանյանը։

Նա հերքում է այն խոսակցությունները, թե «Բազեն» ծանոթների համար է։ «Բազեն» տաղանդավոր երիտասարդների համար է։ Ամեն տարի հավաքին մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ։ Հետո պարզվում է, որ այդ 400-ից մոտ 150-ը տաղանդներ են, որոնցից յուրաքանչյուրն իր ասպարեզում հզոր ուժ է։

Ամենակարևոր բանը, որ ձեռք ես բերում «Բազեում», ըստ տնօրենի, ընկերությունն է. «Ամեն հավաք սկսվում է ուրախությամբ, և երբ 7 օր անց հայտարարվում է հաղթողը, հնչում է վերջին երգը, անմիջապես վրա է գալիս դատարկությունը, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ, այլևս չի կրկնվի, կկրկնվի, բայց բոլորովին այլ ձևաչափով, այլ մարդկանցով ու գույներով»։

«Բազեն» ոմանք քաղաքականացնում և կուսակցականացնում են։ Հրաչյա Ստեփանյանն ընդգծում է, որ ինքն անկուսակցական է, սակայն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ աշխատում է. «Բազեում» մասնակցում են և՜ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, և՜ անկուսակցականներ։ Սակայն հավաքի 7 օրերի ընթացքում ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Սա ապակուսակցական հարթակ է, և այնքան հագեցած օրակարգով է անցնում հավաքը, որ քաղաքականության համար ժամանակ էլ չի մնում։ Ընդ որում, նախորդ տարի հավաքում ներկայացված էր նաև լրագրողների ջոկատը։ Կարծում եմ՝ լրագրողներն էլ տեսան ու համոզվեցին, որ քաղաքականությունն ու կուսակցականությունը «Բազեում» տեղ չունեն։ Մեզ մոտ առաջնային է միայն մի քաղաքականություն՝ հայրենասիրություն, համախմբում, առողջ մրցակցություն։ Այս տարի նույնպես ունենք լրագրողների ջոկատ, ցանկացողները կարող են գալ, անդամագրվել, մասնակցել և սեփական աչքերով տեսնել, թե իրականում ինչ է կատարվում «Բազեում»։

«Բազեն» Հրաչյա Ստեփանյանի ստեղծագործական կենսագրության մեջ եղել նաև ճակատագրական։ «Բազեից» հետո Հրաչյան թողեց պարը։ Հիշում է, որ 2007թ. վետերանների ջոկատի կազմում իր հետ ընդգրկված էին նաև շատ հայտնի նախկին բազեականներ, որոնք նաև բավականին մրցունակ էին իրենց մրցաձևերում, ինչը նորեկ բազեականներին դուր չէր գալիս։ Հրաչյան ներկայացնում էր պարը։ Նոր էր դուրս եկել բեմ, երբ երաժշտությունը մոտ 10 վայրկյանից հետո անջատեցին՝ ելույթը խափանելու համար։ Դա եղավ Հրաչյայի վերջին բեմելը։ Թե ով է երաժշտություն անջատողը, և որտեղ է նա, Հրաչյան չի ցանկանում նշել։ «Բազեի» տնօրենն ասում է, որ այդ դեպքից հետո միշտ մտածում է մի բանի մասին. հանկարծ որևէ մասնակից չտուժի ինչ-որ պատահարի պատճառով։ Հակառակը, ինքն ամեն ինչ արել է մասնակիցներին աջակցելու, հոգեբանորեն սատարելու համար, որպեսզի երիտասարդները մրցելիս հանկարծ չկոտրվեն։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031