Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղում Բագրատաշենի բնակիչ Նարեկ Եսայանը մայիսի 24-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Սադախլոյի 4 բնակչի, ապա՝ Սադախլոյի բնակիչներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային: Մենք տեղեկացանք, որ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանը իմանալով վթարի մասին՝ իսկույն զանգահարել է Վրաստանի ոստիկաններին, որպեսզի ադրբեջանցիները վնաս չպատճառեն Նարեկին:
28-ամյա Նարեկ Եսայանը Բագրատաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանի որդին է: Նա նույն դպրոցում շախմատ է դասավանդում:
Ռազմիկ Եսայանից տեղեկացանք, որ իրականում դեպքը եղել է հետեւյալ կերպ: Նարեկի վարած մեքենան եւ Սադախլոյի բնակիչի վարած «ԲՄՎ»-ն իրար բախվել են: «ԲՄՎ»-ի մեջ եղել են Սադախլոյից 3 ադրբեջանցի, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ռազմիկ Եսայանն ասաց, որ այսօր ինքը կմեկնի Սադախլո եւ Նարեկի հետ կվերադառնա Բագրատաշեն:
Կարդացեք նաև
Սադախլոն եւ Բագրատաշենը դեմ-դիմաց են, Դեբեդի ափերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ