Ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանն անչափ հաջող է մեկնարկել Չիկագո օփենում:
Յոթերորդ տուրում Սեւյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց ԱՄՆ-ի բազմակի չեմպիոն Գատա Կամսկու հետ: Անձնական դիմակայությունում միավորը բաժանեցին նաեւ Լազարո Բրուզոնն ու Վլադիմիր Գեորգիեւը: Այս չորս գրոսմայստերները 5,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessebase.com-ի