Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի բիզնեսների մասին Սերժ Սարգսյանին հասած լուրերը ճի՞շտ էին

Մայիս 25,2015 10:52

«Հանրապետության վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ Ֆինանսների նախարարության ներկայացմամբ ինքը կհրապարակի»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը`պատասխանելով հարցին`ի՞նչ եղավ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու վարչապետի հանձնարարականը:

Հիշեցնենք, սույն հանձնարարականը վարչապետը պատկան մարմիններին իջեցրեց ՀՀԿ-ի հայտնի նիստի ժամանակ, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրեն լուրեր են հասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ամեն ինչ հարթ չէ:

Ստուգումները դեռ շարունակվո՞ւմ են`հստակեցրեց լրագրողներից մեկը: «Ստուգումները զուտ, որպես ստուգումներ, միայն ֆինանսահաշվային ստուգումները չեն: Ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որն անընդհատ շարունակական է: Դրանք չափագրումներն են, գույքագրումները, ՀԴՄ-ները: Այսինքն, դրանք էլ են այն վարչական գործիքները: Միայն այնպես չէ, որ եկանք ֆինանսական ստուգումներն արեցինք եւ ավարտեցինք: Բայց այդտեղ պետք է շատ զգուշավոր լինենք: Մենք կներկայացնենք հանրապետության վարչապետին, ինքը կհրապարակի`դուք կիմանաք»:

Aravot.am-ի հարցին`չունե՞ք տվյալներ, որոնք արդեն կարելի է հրապարակել, պարոն Խաչատրյանն ասաց, որ կան տվյալներ, բայց. «Դրանք շարունակական են, հիմնավորումներ են պետք, քննարկման փուլում են`նաեւ իրենց ներկայացուցիչների հետ»: Ե՞րբ կհրապարակվեն դրանք հարցի պատասխանն էլ եղավ. «Վարչապետը հայտարարեց»:

Հիշեցնենք, որ անցած քառօրյայում, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան վարչապետն ասել էր, որ տվյալները կհրապարակվեն հունիսի սկզբին:

Aravot.am-ի հարցին ի պատասխան`ձեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունից կարո՞ղ եք եզրակացություն անել, որ հանրապետության նախագահին հասած անանուն լուրերն իրականությանը համապատասխանում են, Գագիկ Խաչատրյանը հորդորեց. «Եկեք չշտապենք: Երբ կլինեն տվյալները, կհրապարակվեն, հետո ենթադրությունները կանենք: Ինչի՞ ենք շտապում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031