Վրաստանի Չակվի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրից հետո Հայաստանի ութ մասնակցից հինգը պայքարում է 1-ից 14-րդ տեղերի համար, ինչը աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունք է տալիս:
4,0-ական միավոր են վաստակել Լիլիթ Գալոյանը՝ 13-րդ տեղ, Մարիա Գեւորգյանը՝ 14, Էլինա Դանիելյանը՝ 16 եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 19: Մարիա Կուրսովան 3,5 միավորով 24-րդն է ու նույնպես 14 լավագույնների մեջ ընդգրկվելու հնարավորություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից