Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հարությունյանը իր վարած BYD մակնիշի 141 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Հաղթանակ գյուղի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ղազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով սովորում է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հարությունյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի բաժնի պետ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: