Այսօր Չակվիում (Աջարիա, Վրաստան) կայացած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրն ընդհանուր առմամբ հաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:
Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը (նկարում), Սուսաննա Գաբոյանը: Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին, Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց, իսկ Աննա Հայրապետյանը դեռ իր պարտիան չի ավարտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ