Շրի-Լանկայի սպորտի նախարարությունն իր զեկուցագրում սեռական բռնությունների դեպքեր է ներկայացրել՝ կապված կրիկետի կանանց ազգային հավաքականի անդամների հետ: Մարզուհիները հավաքականի կազմ ընդգրկվելու կամ հայտացուցակում տեղը պահպանելու համար հարկադրված են եղել ինտիմ ծառայություններ մատուցել ֆեդերացիայի չինովնիկներին:
Հատուկ հանձնաժողովը մի քանի նման դեպք է բացահայտել, որոնք կատարվել են անցած տարի: Սպորտի նախարարության ներկայացուցիչը դա խայտառակություն է որակել եւ վստահեցրել է, որ մեղավորները կպատժվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ