Դուքենդոյի Հայաստանի ֆեդերացիան այսօր Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին նվիրված մրցաշար էր կազմակերպել: Մրցաշարին ներկա գեներալ Մանվելը լրագրողներին ասաց, որ շատ տպավորված է.
«Ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս երկրի, պետության ակունքներում է կանգնած ու լավ դաստիարակություն է տալիս մեր սերունդներին: Մանավանդ հայոց բանակին ամուր, ֆիզիկապես զինվորներ է տալու: Հպարտություն եմ ապրում, որ տեսնում եմ՝ մեր սերունդն ավելի ուժեղ է, ավելի խելոք է, ավելի պատրաստակամ այս անկախությանը տեր կանգնելու, քան թե ժամանակին, երբ մենք նոր սկսեցինք:
Ըստ նրա, Ալիեւները, էրդողանները ու բոլոր նրանք, որոնք հայտարարում են, թե Հայաստանում նոր հերոսներ չեն ծնվում, միշտ կմնան «բոռտին»: «Մաշտոցի այբուբենից հետո ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունն է կարեւոր, այն մեծ նշանակություն ունի բանակին ծառայելու առումով, բացի դա ուժեղ մարդը նենգոտ բաներ չի անում, դուզ-դուզ մարդ է, ճիշտ խոսում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև