Գեներալ Մանվելից Aravot.am- ն այսօր հետաքրքրվեց՝ զարմացա՞ծ չէ, Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձից, ո՞վ եւ ինչու պետք է սպաներ մարզպետին:
«Էս քսանհինգ տարի առաջ թուրքերն էլ են Սուրիկի վրա մահափորձ արել, ինչ զարմանալ, հազար անգամ փորձել են»,- ասաց գեներալ Մանվելը:
Դիտարկմանը, թե այդ անգամ հակառակորդի կողմից էր, իսկ հիմա՞, Մանվել Գրիգորյանն ասաց՝ չգիտենք ով է. «Որ Նաստարադամուս, բախտագուշակ աշխատենք, լավ չի լինի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից էլ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իր կողմից շատ պաշտպանված Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում Հայաստանում, ասաց. «Որովհետեւ ուժեղ մարդկանց չեն սիրում, ուժեղ մարդկանց ով է սիրել, որ իրեն սիրեն: Էս ազգը ուժեղ մարդկանց ե՞րբ է սիրել: Զանգեզուրի մարզպետը պետք է ուժեղ մադր լինի»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե մարզպետը մի շարք հանցագործությունների մեջ է մեղադրվում, ասաց. «Ղալաթ են արել հանցագործ ասողները, ո՞ւմ տունն է քանդել, ինչ ասես կարան ասեն, մի հատ ապացույց ունե՞ն, գնացեք Զանգեզուր տեսեք՝ Սուրիկին ոնց են ընդունում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Գեներալն» ու գողականներով լցված ԱԺ-ն: Նժդեհն էլ ուժեղ էր. բայց բոլորն իրեն սիրում են: Դա «ուժի» նշան չէ կնոջ քացով խփելը, մարդկանց թիկունքից կրակելն ու թալանելը:
Ուրեմն չափանիշը «տուն քանդե՞լն» է: Ով ՀԻՄԱՐ պիտի լինի,որ ներդնի մի մարզում,որտեղ լիսկայական խանություն է՝ «խանի» հրացանի ներքո:
Էս մարդկանց նայելուց միտքս է գալիս դեռ դպրոցում կարդացած Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» … թերեվս մեր ժողովրդին էլ հատուկ է մարդկանց այս տեսակը, իսկ մենք հաճախ փնովում ենք ուրիշներին…
Մեր հիմնական խնդիրները թողած հիմար հարցերի վրա ենք ծանրացել: Քաղաքական «հավկուրության» բոլոր սահմաններն անցել ենք: Մեզ մի հիմնական խնդիր ունենք՝ ինչպես պահպանել հայության համար Հայրենիք հադիսացող այս վերջին հողակտորը : Մեզ միավորվել է պետք հենց այս գաղափարի շուրջը –մնացած հարցերը կլուծվեն ժամանակի մեջ: Միթե՞ կույր եք, չեք տեսնու՞մ, որ մեր շուրջը օղակը նեղանում է: