Վրացական խոհանոցի ամենահայկականացված եւ մեր քիմքին շատ մոտ ուտեստներից մեկը չախոխբիլին է՝ շատ համեղ եւ մատչելի:
Անհրաժեշտ մթերքները
Հավ- 1 հատ (կարելի է վերցնել նաեւ միայն թեւիկները կամ բդիկները-1 կգ)
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Սոխ-4-5 խոշոր գլուխ
Սխտոր- 4-5 պճեղ
Կարմիր դառը գինի- 100 գրամ
Լոլիկ- 1 լիտրանոց տարայով՝ սեփական հյութում պահածոյացված կամ 1 կգ՝ թարմ վիճակում, կեղեւահան արված
Համեմ եւ մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավը աղով եւ կարմիր ու սեւ պղպեղով համեմել, թողնել առնվազն 2-3 ժամ: Թավան տաքացնել, լցնել բուսական յուղը, հավը լավ տապակել բոլոր կողմերից, ավելացնել խոշոր շերտատած սոխը, ապա սխտորը:
Մի քանի րոպե անց ավելացնել կարմիր գինին, եւս մի քանի րոպեից լոլիկը: Փակել կափարիչով, եւ թողնել 30-45 րոպե շոգեխաշվի շատ թույլ կրակի վրա:
Մատուցել՝ վրան թարմ կանաչի կտրատած:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.05.2015