Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խախտվել է 80/ 20 հարաբերակցությունը

Մայիս 23,2015 23:57

Գիտության մեջ հայտնի է Պարետոյի օրենքը (իտալացի տնտեսագետ Վիլֆրեդո Պարետոյի անունով), ըստ որի, ներդրված ջանքերի  20 տոկոսը տալիս է արդյունքների 80 տոկոսը եւ հակառակը` ռեսուրսների 80 տոկոսն ապահովում է վերջնական արդյունքի 20 տոկոսը: Այդ օրենքը կիրառվում է բազմաթիվ ճշգրիտ եւ հումանիտար գիտություններում: Դրա գործողությունը կարելի ցույց տալ անգամ կենցաղային օրինակներով. եթե դուք, ենթադրենք, ձեր հեռուստացույցում ունեք 100 հեռուստաալիք, ապա առավել հաճախ կանգ կառնենք 20-ի վրա: Եթե ձեր սեղանին դրված է 10 գիրք, ապա շատ հավանական է, որ դուք դրանցից կարդալու համար ընտրեք երկուսը:

Ցանկացած ընկերությունում աշխատողների 20 տոկոսն է ապահովում այդ ընկերության եկամուտների 80 տոկոսը: Ցանկացած առեւտրային հաստատության մեջ հաճախորդների 20 տոկոսն է գնում ապրանքների 80 տոկոսը: Անհատական մակարդակով նույնպես մենք մեր ժամանակի 80 տոկոսը ծախսում ենք չնչին` 20 տոկոսանոց արդյունք ստանալու համար` չնայած նույնքան, կամ անգամ ավելի շատ ենք «քրտնում-տանջվում», քան 20 «արդյունավետ» տոկոսի դեպքում: Անարդար է, ցավալի է, բայց ոչ ֆիզիկական, ոչ սոցիալական աշխարհում չի կարող լինել 100 տոկոսանոց արդյունավետություն:

Բայց առավել հաճախ 80/20 հարաբերակցության մասին խոսվում է տնտեսագիտական օրինաչափությունների հետ կապված: Աշխարհի հարստության 80 տոկոսը գտնվում է մարդկանց 20 տոկոսի մոտ, ցանկացած երկրի ՀՆԱ-ի 80 տոկոսը ապահովում է ձեռնարկությունների 20 տոկոսը, բյուջեի մուտքերի 80 տոկոսը մուծվում է տնտեսվարողների 20 տոկոսի կողմից: Դա գուցե նույնպես անարդար է թվում, բայց դարձյալ հիշենք, որ «ամեն ինչ բոլորի մեջ հավասարապես կիսելու» շարիկովյան ծրագրերը մշտապես տապալվել են:

Այս օրինաչափությունն է, որ, իմ կարծիքով, Հայաստանում խախտվել է: Մեր երկրի հարստությանը տիրապետում է ոչ թե մարդկանց 20, այլ հազիվ 5 տոկոսը՝ դարձնելով հարաբերակցությունը ոչ թե 80/20, այլ 95/5:

Մնում է միայն հիշեցնել, որ երբ դժգոհողների, բողոքողների, հայհոյողների եւ անիծողների 20՝ ամենաակտիվ տոկոսը դուրս է տալիս փողոց, տեղի է ունենում հեղափոխություն: Աստված մի արասցե, իհարկե:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Եթե լրատվամիջոցների քսան տոկոսը ակտիվանա ու ազնվորեն գործի, բնակչության ութսուն տոկոսը կհավատա, որ էս երկրում ինչ որ բան հնարավոր է: Ու կունենանք ութսուն տոկոսանոց արդյունք հակառակ կողմից:

  2. Atshak says:

    ինչպես հաճախ է պատահում Արամ Աբրահամյանի հոդվածնեում, սեփական ֆանտազիան ներկայացվում է որպես իրականություն:
    1 տոկոսը մարդկության ավելի շատ հարուստ է, քան աշխարհի մնացած մասը:

    Richest 1% will own more than all the rest by 2016

    Աշխարհում 9-ից 1-ը չունի բանավանին միջոցներ, որ պրիմիտիվ սնվի:
    մեկ միլիարդ մարդու օրական եկամուտը աշխարհում $1.25 -ից ցածր է:

    The international agency, whose executive director Winnie Byanyima will co-chair the Davos event, warned that the explosion in inequality is holding back the fight against global poverty at a time when 1 in 9 people do not have enough to eat and more than a billion people still live on less than $1.25-a-day.

    Հայաստանում այդ արդյունքները շատ ավելի բարվոք են:

    https://www.oxfam.org/en/pressroom/pressreleases/2015-01-19/richest-1-will-own-more-all-rest-2016

  3. Աբո says:

    ինձ չի՛ հետաքրքրում անիմաստ գիտական օրենքները:Նայեք ձեր պատշգամբից, որքա՞ն ավտոմեքենա է կանգնած բակում, կամ էլ դուրս եկեք փողոզ:Արդիոք այդ բոլորր մեքենաները՝ 5% հարուստներին են պատկանու՞մ:Նշեմ որ, ցանկացած ատրասահմանյան ավտոմեքենա 2-3 ԱՆԳԱՆ թանկ արժե հայաստանում,քանց թե Եվրոպայում:
    Անեն երորդի ձեռքին այֆոն է (եթե մեջը րոպե չկա,դա չքավորություն չի,դա «խայսաթա» :))
    Ես գտնում են, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է,չհաշված «Սառեցված հակամարտությունը»:

  4. Լավատես says:

    Հեղափոխութան համար հերիք է ընդամենը տասը տոկոս՝

    ՝՝Գիտնականները հայտնաբերել են, երբ բնակչության ընդամենը տասը տոկոսն ունի անսասան համոզմունք , նրանց հավատը միշտ ընդունվել է հասարակության մեծամասնության կողմից։ Գիտնականները օգտագործելով հաշվողական եւ վերլուծական մեթոդները բացահայտել են այն բեկումնային պահը, երբ փոքրամասնության համոզմունքը դառնում է մեծամասնության կարծիքը:՝՝

    https://www.sciencedaily.com/releases/2011/07/110725190044.htm

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031