Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետը չընտրվելու դեպքում կպաշտոնավարի եւս 3 ամիս

Մայիս 23,2015 23:44

 Սարիգյուղում եւ Խաշթառակում՝ ավագանու ընտրություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 19-ին որոշում է ընդունել, որ սեպտեմբերի 13-ին Իջեւան քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այդ օրը Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքներում կկայանան ավագանու ընտրություններ: Եթե սեպտեմբերի 13-ին Իջեւանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը չվերընտրվի համայնքի ղեկավար, նա,այնուամենայնիվ, մինչեւ դեկտեմբերի 21-ը կշարունակի պաշտոնավարել որպես քաղաքապետ:

Վ. Ղալումյանը քաղաքապետ է ընտրվել 2011թ. նոյեմբերի 13-ին: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն ասաց,որ Իջեւանում համայնքի ղեկավարի ընտրությունները սեպտեմբերի 13-ին են նշանակվել,քանի որ ՏԻՄ հաջորդ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 6-ին: Նա հայտնեց, որ օրենքի համաձայն՝ համայնքապետի ընտրությունները պետք է նախորդեն, ոչ թե հաջորդեն համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունների օրվան:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման says:

    Ես չեմ տեսնում Իջևանում ինչ որ մեկին, որը կարող է նույնիսկ մրցակից լինել Իջևանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին:Այնպես որ իմաստ չունի չընտրվելու մասին խոսել:

  2. Hovo says:

    Մի շտապեք կարծիքներ կազմել; 1999-ից մինչև օրս Իջևանում քաղաքապետի ընտրությունները միշտ թեժ պայքարում են անցել, իսկ հիմա Վարդան Ղալումյանին Բարգավաճ Հայաստանը չի աջակցելուուուու………

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031