Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Մայիս 23,2015 21:45

Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը ևԱրևելյան գործընկերության երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես,ամփոփվեցին ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվեցին նպատակներն ուառաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով:

«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ www.eufoa.am) կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհորդելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացումը E5P-ին (Արևելյան Եվրոպայի էներգետիկարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին:

Ինչ վերաբերում է շարժունակության վերաբերյալ հարցերին՝ Հայաստանը առաջխաղացում է գրանցել Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման գործընթացում: Այս առումով գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են պատշաճ ժամանակահատվածում քննարկել Հայաստանի հետ վիզաների երկխոսության մեկնարկի հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կայուն առաջընթաց գրանցել Վիզաների դյուրացման համաձայնագրի լիակատար կիրարկման հարցում»:

Հայաստանը նաև շուտով ավարտին կհասցնի «Հորիզոն 2020» գիտելիքի, նորարարության և կայուն զարգացման վերաբերյալ ծրագրին միանալու գործընթացը: ՀՀ-ն նաև հնարավորություն կունենա միանալու ԵՄ-ի՝ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրին: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են հնարավորինս սեղմ ժամկետներում ազդարարել ԵՄ-Հայաստան ավիացիայի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը»:

«Հայտարարության մեջ նշված ԵՄ-Հայաստան համագործակցության ոլորտներից յուրաքանչյուրը՝ շարժունակություն, նորարարություն, ձեռնարկատիրություն, մրցունակություն և ավիացիա, կնպաստեն դրական և շոշափելի արդյունքների արձանագրմանը Հայաստանի զարգացման գործընթացում՝ այսպիսով բարելավելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդհանուր պատկերը»,_ հավելում է Էդուարդո Լորենցո Օչոան:

Հայտարարությունը նաև ներառում է Լեռն

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել