Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության ավտոերթը

Մայիս 23,2015 18:13

Մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Նախաձեռնությունը նախատեսում է Երեւանի վարչական շրջանների բակերում քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին նախատեսված հավաք-երթի մասին:

Նախաձեռնության անդամները պատրաստվում են Իսակովի պողոտայով շարժվել Մալաթիա-Սեբաստիա համայնք այնտեղից Աջափնյակ եւ Արաբկիր համայնքներով կգնան Նոր Նորք, որտեղ էլ կավարտեն ավտոերթը:

Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ավտոերթը ոգեւորություն է տալիս. «Այսօր հիմնականում շրջելու ենք ոչ թե Կենտրոնում, այլ քաղաքի ծայրամասային հատվածներում: Պատրաստվում ենք բակերում կանգնել, խոսել, թռուցիկներ բաժանել, քարոզչություն կատարել»:

Նա նշեց, որ դեռ քաղաքական ուժերը դեռ չեն միացել նախաձեռնությանը, սակայն նրանցից ոմանք կոչ են արել համայն հայությանը միանալ նախաձեռնությանը. «Բայց ես չեմ ուզում, որ այդպիսի բաներ լինեն, որովհետեւ այստեղ ոչ թե քաղաքականացված թեմաներ են, այլ զուտ հանրային շահերի համար է, ամեն մեկը պետք է իր անձի համար պատասխան տա»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության դրոշներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է՝ բարձրախոսով քաղաքացիներին տեղեկացնելով նախատեսվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ իրենց հավաք-երթի մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031