Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում հողերը վաճառվել են շուրջ 40 անգամ էժան գնով

Մայիս 23,2015 18:05

ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վահե Սեդրակյանը,Դավիթ Սրապիոնյանն ու Տիգրան Սարուխանյանը մայիսի 15-ին մուտքագրել են դիմում, ուղղված գլխավոր դատախազին: Մինչ օրս նրանք չեն ստացել գլխավոր դատախազի պատասխանը: Ըստ փաստաբան Վահե Սեդրակյանի, նույնիսկ տեղեկություն չունեն, թե ո՞ր մարմնին է հանձնարարվել նյութերի նախապատրաստումը, մինչդեռ, ՀՀ գլխավոր դատախազը բազմիցս նշել է, այդ թվում  ԱԺ-ում հաշվետվություն ներկայացնելիս ասաց, թե էական չի, թե իր դիմաց ո՞վ է, դատի կտա ցանկացածին, ով հանցագործություն կկատարի:

Դատախազին փաստաբանները ներկայացրել են ապրիլի 2-ին Aravot.am- ում լույս տեսած «Տեղական չինովնիկների հարստացման մեխանիկան» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզպետի գործունեությանը: Ըստ նրանց, հոդվածում տեղ են գտել հետևյալ՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները:

Մասնավորապես, «Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում պետական հողերը վաճառվել են միջինը մեկ հեկտարը 53 հազար 100 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ը 5,3 դրամով։ Արմավիրի տարածաշրջանում 8 գործարքով սեփականաշնորհվել է 47,77 հեկտար հող։ Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3 դրամ, իսկ մաքսիմումը՝ 60 հազար 900 դրամ կամ 1 ք/մ-ը՝ 6 դրամ։ Սա ուղղակի ծաղր Է։ Կասկածից վեր է, որ եթե հնարավորություն տրվի ուսումնասիրել, թե ովքեր են եղել Արմավիրի տարածաշրջանի պետական հողերի գնորդները, ապա կպարզվի. որ նրանք բոլորը Արմավիրի մարզպետի կամ համապատասխան համայնքների ղեկավարների մերձավորներն են։ Համեմատության համար նշենք, որ նույն Արմավիրի տարածաշրջանում մասնավոր հողերի վաճառքի միջին գինը եղել է մեկ հեկտարը 1 միլիոն 200 հազար դրամ։ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում երկու գործարքով 8,98 հեկտար հողը վաճառվել է մեկ հեկտարը 48 հազար 400 դրամ միջին գնով կամ 1 ք/մ-ը՝ 4,8 դրամ։ Իսկ որպեսզի առավել ակնհայտ լինի, թե ինչպես է թալանվում պետությունը, ներկայացնենք մնացած մարզերում եւ տարածաշրջաններում պետական հողերի վաճառքի միավորի՝ 1ք/մ–ի միջին գները.

Աշտարակ– 69,4 դրամ, Արտաշատ–163,5 դրամ, Մասիս– 53,3 դրամ, Վեդի– 20,8 դրամ, Բաղրամյան– 121,7 դրամ, Վաղարշապատ– 48,3 դրամ, Գավառ–200 դրամ, Տաշիր-16,7 դրամ, Աբովյան–269,9 դրամ, Եղվարդ– 95,6 դրամ, Հրազդան–51,9 դրամ»:

Դիմումատուների հետեւությունը մեկն է. Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3 դրամ, իսկ մաքսիմումը՝ 60 հազար 900 դրամ կամ 1 ք/մ-ը՝ 6 դրամ։

Սա այն դեպքում, երբ նույն Արմավիրի տարածաշրջանում մասնավոր հողերի վաճառքի միջին գինը եղել է մեկ հեկտարը 1 միլիոն 200 հազար դրամ:

Հողերը վաճառվել են շուրջ 40 անգամ էժան գնով, ինչը նշանակում է, որ պաշտոնատար անձի կողմից կատարվել են չարաշահումներ:

Փաստաբանները հղում էին կատարել նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում առկա գրառմանը, համաձայն որի,  ՀՀ Արմավիրի մարզպետարանում 2011, 2012, 2013 թվականներին Վերահսկիչ պալատի և Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վերահսկողության վարչության կողմից ստուգումներ չեն իրականացվել (տես՝ https://armavir.gov.am/files/docs/9123.pdf). «Այսինքն` ժամանակահատվածի ստուգված չլինելը ներկա պայմաններում պարտավորեցնում է այդ ուղղությամբ պատշաճ քննություն իրականացնել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլոց, քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում նաև հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները:Փաստաբանների այլ լրատվամիջոցներում տպագրվածի մասին էլ բարձրաձայնել են այս նույն դիմումի մեջ: Ըստ նրանց, հրապարակումներում պարունակվում են առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ուստի դրանք անհրաժեշտ էր դիտարկել որպես «հաղորդումներ հանցագործությունների մասին», սակայն որևէ իրավապահ մարմին մինչ օրս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով չի ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

ՙՙ«Առավել քան վստահ ենք, որ Ձեր համար որևէ նշանակություն չունի Աշոտ Ղահրամանյանի՝ ՀՀ Արմավիրի մարզպետ և կոչումով ոստիկանության գեներալ-մայոր լինելու հանգամանքները, եթե վերջինս մասնակցություն ունեցած լինի նշված գործընթացներին»,-ասվել էր դիմումում:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Էս քանի օրը կազատեն, կգնա,կվայելի, գործը կջրվի: Մարզպետները ոչինչ չեն անում, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ են նշանակում, հողեր տրամադրում, այսինքն իրենց են սպասարկում: Անիմաստ ինստիտուտ է, ավելորդ բեռ:Հա, մեկ էլ տոներին էստեղ էնտեղ են գնում, մասնակցում, մեկ էլ դիմավորում են, ճամփու դնում: Իսկ եթե լկտի են, ռեկետ էլ:

  2. moso says:

    էտ Էլ “նիխտ” պարոն մաեստրո!

  3. ՀՀ քաղաքացի says:

    Գեներալ Մանվել Գրիգորյան, գեներալ Սեյրան Սարոյան, Առաքել Մովսիսյան` ՇՄԱՅՍ, Նահապետ Գեւորգյան` ՆՈՎՈ, Հակոբ Հակոբյան` ՃՈՅՏ, արդեն ավելի քան 10 տարի ԱՍՊԱՏԱԿՈՒՄ են Արմավիրի մարզը;: Մարզպետը չկա: Երեւի հենց այս մարդիկ էլ նման գներով հող են գնել, մի երկու կտոր էլ մարզպետը իրենով է արել: Միակ բանը, որ մարզպետը արել է` որդուն դարձրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Դա Արմավիրի մարզպետի միակ ՔԱՋԱԳՈՐԾԹՅՈՒՆԸ չէ
    ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով Արմավիրի մարզում այս տարի մոտ 22 միլիոն դրամ աշխատավարձի պարտք է կուտակվել: Ինչու??? Ինչպես???
    Խնդրում եմ այս թեմայով հրապարակում պատրաստեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031