Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի կլինի 11 000 դիմորդ՝ 81 բուհերի համար

Մայիս 23,2015 16:58

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն ու մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանից Aravot.am-ն ասուլիսից հետո փորձեց տեղեկանալ, թե նրանք կգնա՞ն Գյումրի, եթե իրենց բուհերը տեղափոխվեն:

Արտաշես Մարտիրոսյանն ասաց, թե եթե Աստված կամենա, պատրաստ է, իսկ Վաչագան Գալստյանն էլ  վտանգ տեսավ մայրաքաղաքը դատարկվելու մեջ:

Նրանք ներկայացրեցին ընդունելության քննությունների կարգը. այս տարվա մայիսի 5-ից սկսվել է առաջին փուլը: Հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ընդունելության երկրորդ փուլն է:

Ըստ Վ. Գալստյանի երկրորդ փուլին կմասնակցեն օտարերկրացիները, քոլեջները, արհեստագործական ուսումնարաններն ավարտածները, գարնանային զորակոչից վերադարձածները:

ԵՊՀ 53 մասնագիտությունների համար ունենալու են 1900 դիմորդ՝ 34 անվճար,  3046 վճարովի տեղերի համար:

Ըստ ԵՊՀ ներկայացուցչի՝ կան մասնագիտություններ, որոնց պահանջը չի նվազում, խոսքը իրավագիտության, լրագրության, հանրային կառավարում, լեզվաբանություն, հատկապես անգլերենի մասին էր:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար դիմումների թիվը 740 էր:

Մանկավարժական համալսարանի ներկայացուցչի տեղեկացմամբ, նորամուծություններից մեկն այն էր, որ մագիստրատուրայի ուսանողներն են ընդունում հայտերը, աշխատանքային փորձ են ձեռք բերում բուհերի ապագա աշխատակիցները, եւ երկրորդ նորամուծությունն այն էր, որ իրենց բուհի պաշտոնական կայքում տեղադրվում է փաստաթղթերի ընդունման կարգը, հարցերը:

Մանկավարժականի ընդունող հանձնաժողովի պատասխանատուն նաեւ ասաց, որ դիմումները շատ են հատկապես մաթեմատիկա, պարարվեստ՝երկրորդ տարին է, փողային նվագախումբ, կիրառական արվեստ, իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն մասնագիտությունների համար:

Անհուսալի է ըստ նրա պատկերը քիմիա, բնագիտություն մասնագիտությունների հարմար:

Ի դեպ, հոգեբանություն մասնագիտության համար, Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչը հայտնեց, որ երեք տեղ հատկացվել է պաշտպանության նախարարությանը, ուսումն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով նրանք կաշխատեն զինված ուժերում:

Թե ինչքանն են դուրս մնում այսքանից հետո, հարցին, մանկավարժականի ներկայացուցիչն ասաց՝թիվը ճշգրիտ չի հիշում, իսկ ԵՊՀ-ից տարեկան այլ եւ այլ պատճառներով, ուսման, դուրս է մնում երկուհարյուրը: Այդ թվում նաեւ անվճարունակ լինելու պատճառով:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031