ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքին, ասաց, որ նախարարության կողմից իրականացված միջոցառումներն ամբողջությամբ ավարտված են, համապատասխան կադրային փոփոխություններ իրականացվել են, նշանակումները կատարվել են Զինված ուժերի ամենաբանիմաց սպաներից: Այժմ շարունակական կերպով թերությունների վերացման ուղղությամբ են աշխատանքներ կատարվում:
«Հիմնական գործընթացն այժմ իրավական դաշտում է: Անընդհատ համագործակցում ենք իրավական ոլորտի մեր գործընկերների հետ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն իր վերջնական և արդար ավարտին հասնի: Ես ինքս հետևողական եմ լինելու, որպեսզի մեղավորներն իրենց արժանի պատիժն ստանան: Ես մեր իրավական ոլորտի գործընկերներին հարց եմ տվել՝ որևէ խոչընդոտող հանգամանք կա՞, որևէ մեկը փորձե՞լ է կողքից ազդեցություն ունենալ գործի վրա: Ոչ ՊՆ-ից, ոչ էլ մեր պետության այլ կառույցներից որևէ մեկը չի փորձել մտնել այդ խնդրի մեջ»,- ասաց Ս. Օհանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չեմ հա-վա-տում: