Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները ՃՈ դիմում կներկայացնեն

Մայիս 23,2015 16:38

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածքի մոտ մայիսի 23-ին մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել:  Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ խոսելուց հետո նրանք այնտեղից շարժվեցին Մաշտոցի պողոտա, Օպերայի եւ բալետի թատրոնի հարակից տարածքը, որտեղ ավտոմեքենան կայանելու համար բազմիցս տուգանվել է տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը:скачанные файлы

Ոստիկանները նախ տաքսու վարորդներին զգուշացրեցին, որ այդտեղ կայանելն արգելվում է եւ պահանջեցին դուրս հանել մեքենաները, սակայն բանակցություններից հետո վարորդներին տաս րոպե ժամանակ տվեցին:скачанные файлы

«Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ Մխիթար Օհանյանը նշեց, որ պողոտայում տարածքը բավարար է, որպեսզի կայանատեղիներ ստեղծվեն եւ այդ դեպքում այլ վարորդներ չեն կարողանա ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Շուտով ներկաներին միացավ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ քաղաքաշինական նորմերով այդտեղ կանգառն արգելված է. «Եթե մի բանը որոշված է, ոստիկանությունը պետք է այդ որոշումը ի կատար ածի: Բայց դրա փոխարեն՝ մենք քննարկեցինք, ձեզ ասացինք, որ Թումանյան փողոցում որոշել ենք տաքսիների համար տեղեր հատկացնել, այսինքն՝ լինեն կանգառի տեղեր, որոնք հատկացված լինեն միայն տաքսու վարորդներին, այսինքն՝ եթե այլ տրանսպորտային միջոց կանգառ կատարի այդ տեղերում, նա կենթարկվի վարչական պատասխանատվության»:скачанные файлы

Տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը համաձայն չէր այդ մտքի հետ. «Հիմա կարող ենք գնալ նկարել, թե որտեղ է խոչընդոտ հանդիսանում՝ մեր պահանջած տեղի վրա՞, թե՞ Թումանյան փողոցի վրա: Թումանյան փողոցի վրա որտե՞ղ եք ուզում տեղ հատկացնել»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Արմեն Խաչատրյանը առաջարկեց դիմում ներկայացնել ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի հարցը մեկ անգամ եւս քննարկվի: Վարորդները համաձայնեցին, սակայն շարունակեցին պնդել որ մինչեւ քննարկումը իրենք պետք է Մաշտոցի պողոտայի այդ հատվածում իրենց մեքենաները կայանեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031