Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Գյումրիի քաղաքային իշխանություններ, դուք ի վիճակի՞ եք ակադեմիական կրթություն սպասարկելու»

Մայիս 23,2015 16:16

«Կարծես Հայաստանում պետականության սաբոտաժի քաղաքականություն է վարվում»,-ասաց քաղաքագետ, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով բուհերը Գյումրի տեղափոխելու խնդրին:

«Սաբոտաժ է վարվում գիտակցված, անգիտակից, դժվարանում եմ ասել: Բայց որ սա ակնհայտ է, օրենքի հեղինակազրկում, իրավունքի չգոյություն, կրթության բացառում: Հարցը Հայաստանի հանրապետության ապագայի հետ է կապվում: Հիմա Հայաստանը հյուրանո՞ց է, թե՞ Հայաստանը պետք է կարողանա այս աշխարհագրական նեղ միջավայրում, իր պատմական հայրենիքում մնալու հարցը լուծել»,-ասաց Լ.Շիրինյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը դիտել տուրիզմի կենտրոն, նշանակում է տուրք տալ ազգակործան պետական գաղափարին: «Մեր տարածաշրջանն անկայուն է մեր ոխերիմ բարեկամների շնորհիվ, եւ այստեղ բիզնեսն տուրիզմի առումով երբեք իրեն ապահով չի զգալու, որ գան, այստեղ վայելեն, գնան: Վայելքի բան էլ չկա: Հայաստանի Հանրապետությունը չի կարող ապագա ունենալ որպես տուրիզմի հայրենիք»,-ասաց Լ. Շիրինյանը:

Նրա գնահատմամբ, կրթությունն ու գիտությունն են մեր ապագան: Այլ ռեսուրս չկա: Կա մի հույս էլ, թե մեկը ձեռքը կխփի սեղանին եւ կվերականգնի արդյունաբերությունը: Ինչ վերաբերում էր բուհերը տեղափոխելու չտեսությանը, քաղաքագետի կարծիքով, դա նմանակում է: «Եթե վրացիք էս են անում, եկեք անենք: Եթե հրեաները ղումար շատ են խաղում, եկեք մենք էլ ղումարի գործը շատացնենք: Գերմանացիները, եթե համակենտրոնացման ճամբարներ են բացում, եկեք ուրեմն, մենք էլ սա անենք: Չի՞ լինի սեփական ազգային շահերը հասկանանք, եւ անենք այն, ինչ ժողովրդին ու պետությանը պետք է»,- շարունակեց նա:

Նա հիշեց, որ ժամանակին Երեւանի կենտրոնում տարվում էր ակադեմիական ավան ձեւավորելու քաղաքականություն: Այսօրվա Երեւանի կենտրոնն այդպիսին է. պետք է զարգացվի: Ըստ նրա կրթության ճարտարապետները գիրք չեն կարդում, ճարտարապետը մշակույթի մարդ պիտի լինի: Բերվեցին օրինակներ, համաձայն որոնց՝ կրթության հաստատությունները ոչ պատահական վայրում էին, մասնավորապես, համալսարանը՝ Ալեք Մանուկյանի վրա է, մանկավարժականը՝ Այրարատ կինոթատրոնի կողքին է (բանախոսն այս դեպքում մոռացավ, որ ներկայիս տոնավաճառի-Ռ.Մ.), պոլիտեխնիկը՝ Կորյունի , այսինքն՝ ակադեմիական ավանում էին: Գիտությունների ազգային ակադեմիան էլ իր նախագահությամբ մի շրջագծում են:

Լեւոն Շիրինյանի կարծիքով. «Եթե մենք ուզում ենք կրթության մասնագետ, դա մեխանիկական ինժեներ չպիտի լինի: Օպերան Երեւանի կենտրոնում է՝ բուհերին շատ մոտիկ: Բոլոր թատրոնները Երեւանում, կենտրոնում կենտրոնացվել են: Այդպես ստացվել է: Երկու հզոր գրադարաններ առանց որոնց ոչ Գյումրիում, ոչ Գորիսում կրթություն չեք կարող հարյուր տարի կազմակերպել: Սրանք գիտեն, թե էլեկտրոնային լրատվամիջոցներով ու համակարգիչներով կրթություն հնարավոր է: Դա բացառված բան է»:

Առաջարկի հեղինակներն ամբիոնի վարիչի դիտարկմամբ հավանաբար դպրոց չեն գնացել, բուհերից հազիվ պոկվել ավարտել են: Նրանք չեն ճանաչում ուսանողներին, որոնք իրենց դժվարին վիճակում է գնում են թատրոն, օպերա: Կրթությունը ոչ միայն մասնագետ պատրաստելու մեջ է, այլ մտավորական դաստիարակելու: Քաղաքագետը չբացառեց դրսից ճնշումը՝ արդյունաբերություն չպիտի ունենանք, գիտությունը նույնպես փոշիացվելու է:

Նա իր զարմանքը հայտնեց՝ Գյումրիի քաղաքային իշխանություններին տալով հետեւյալ հարցը. դուք ի վիճակի՞ եք ակադեմիական կրթություն սպասարկելու: Կարո՞ղ եք բնակարաններ պատրաստել, եթե կարող եք, ապա պատրաստեք խեղճ ժողովրդի համար, դոմիկներից նրանց հանեք:

Նույն բուհի ուսանող Գայանե Ներսիսյանն ասաց, որ թե ինքը, թե ուսանողները չեն գնա Գյումրի: Մի քաղաք, որտեղ երեք հազարից ավելի բնակարանի կարիք ունի: Ուսանողների կարծիքը փոխանցելով՝ ասաց, որ ուսանողների մտավոր միջավայրը զարգացնելու փոխարեն ընդունում են որոշում, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

«Դուք գիտե՞ք՝ մտավորականները քանի ժամ քանի տեղ աշխատելով են ապրում: Խոսքը նրանց մասին է, որ համառորեն կաշառք չեն վերցնում»,- եզրափակեց Լ.Շիրինյանը:

Ռուզան Մինասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լ. Շիրինյանը շատ ճիշտ դիտարկումներ է կատարում: Իբր Գյումրիի բուհերն ինչ են անում, հետն էլ ոնց են անում, որ երևանյան բուհերն էլ տեղափոխեն: Գնացեք տեսեք, թե Գյումրիի մանկավարժականում ինչ վիճակ է: Կոռուպցիայի դեմ են պայքարում, բարեփոխումներ են կատարում, բոլորը, անշուշտ, չակերտների մեջ: Իրոք ծիծաղելի է: Մանկավարժականում միայն էլիտան սեփական գրպանների մասին է մտածում և ջուր են ծեծում, թե տեսեք օրինակելի բուհ են դառնում: 3 տարի էլ բարեփոխումներ չկան, չարիք են խորացնում, դեմագոգիայով են զբաղվում, իրենց հռետորների տեղ են դրել ուսանողին ու դասախոսին են համոզում: Գիտելիք չեն տալիս, միայն բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտն է ամեն օր սարսափելի դառնում: Բուհի ղեկավարությանը միայն անձնական շահն է հետաքրքրքում, պետական ավարտական քննություններով են հիմա զբաղված…. շատ բարդ աշխատանք է, ոնց են իրար մեջ բաժանելու եղածը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031