Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մեր ապագան հուսալի ձեռքերում է»

Մայիս 23,2015 16:02

Վերջին զանգն այսօր հնչեց նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլ հյուրեր:скачанные файлы

«Վերջին զանգն ամենահիշարժան պահերից մեկն է լինելու ձեր կյանքում,- դիմելով շրջանավարտներին՝ ասաց Ա. Աշոտյանը:- Ես շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք մեր բոլոր ուսումնական հաստատություններում դաստիարակել այսպիսի կարգապահ, հայրենասեր, գիտակ, իրենց տեղն իրենց երկրում, հասարակության մեջ գիտակցող և ամրապնդող քաղաքացիներ: Մենք պատրաստ ենք նաև մեր կողմից աջակցել բոլոր ուսումնական հաստատություններին՝ կրթության որակի հետագա բարձրացման և խորացման ուղղությամբ»:

Միջոցառման ընթացքում վարժարանի սաները ցուցադրեցին ուսման տարիներին ձեռք բերած որոշ հմտություններ՝ օդային ու գետային անցում պարաններով, շենքից տուժածի տեղափոխում պատգարակով, հարձակում թշնամու վրա և այլն:скачанные файлы

«Մեր ապագան հուսալի ձեռքերում է: Տարեցտարի մենք դրանում ավելի ենք համոզվում»,- շրջանավարտներին շնորհավորելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Ս. Օհանյանը:скачанные файлы

Նրա խոսքով՝ ՊՆ-ի և ԿԳՆ-ի բարձր մակարդակի համագործակցության շնորհիվ այսօր բոլոր դպրոցներում բավականին ամուր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

«Երբեմն իմ սերնդակիցներն ինձ հարց են տալիս, թե որքանով է մատաղ սերունդը պատրաստ մեր հայրենիքի պաշտպանությանը և մեր հայրենիքի զարգացման ապահովմանը: Ես միշտ վստահաբար ասում եմ, որ եթե այսօր աշխարհն առաջ է ընթանում, կա զարգացում, կան ժամանակակից տեխնոլոգիաներ, և այդ ամենի մեջ իրենց առաջնային դերն ունեն մեր զավակները, մեր երիտասարդ սերունդը, ապա անհրաժեշտության դեպքում և´ մեր երկրի զարգացումը կապահովեն, և´ ավելի լավ կպաշտպանեն հայրենիքը, քան մեր սերունդը: Միայն թե այսօր մենք պետք է միասնաբար, հետևողականորեն, զօր ու գիշեր չարչարվենք և նրանց կրթության ու դաստիարակության մակարդակն ավելի բարձրացնենք»,- ասաց պաշտպանության նախարարը:скачанные файлы

Դառնալով շրջանավարտների ապագային՝ Ս. Օհանյանն ասաց, որ նրանցից շատերն ընդունվելու են բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ և մոտ ապագայում դառնալու են ՀՀ ԶՈւ սպաներ. «Նրանք բոլորն էլ ունեն իրենց հաստատագրված ծառայության և աշխատանքային տեղերը՝ ապահովված համապատասխան սոցիալական պայմաններով»,- ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ ՀՀ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները տարիների ընթացքում կատարել են իրենց առջև դրված գերխնդիրը, և այսօր ՀՀ ԶՈւ-ն համալրված է բանիմաց, գրագետ, փորձառու սպայական և հրամանատարական կազմով:

Վարժարանի շրջանավարտ Մակբեթ Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ուսումը շարունակել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում և դառնալ սպա: Այդ ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում. «Դժվարը այստեղ ընդունվելն էր,- ասաց նա,- կարծում եմ, որ կկարողանամ բարեհաջող հանձնել քննություններս և ընդունվել: Իսկ աշխատանք ինքնըստինքյան կունենամ, քանի որ ապագա սպա եմ դառնալու»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031