Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները կայանատեղիներ են պահանջում (Տեսանյութ)

Մայիս 23,2015 15:41

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածքի մոտ մայիսի 23-ին մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Վարորդները պնդում էին, որ տաքսիների կայանատեղիների հարցը դեռ չի լուծվել:

«Մեր խնդիրն այն է, որ կայանատեղիներ չունենք, քաղաքով մեկ հազարավոր կայանատեղիներ են պետք, որպեսզի մարդիկ գրանցվեն, համարակալվեն եւ դա նոր լիցենզավորման կարգի հիմքը լինի: Մեր խնդիրն է, որ մարդիկ չտուգանվեն եւ հանգիստ երթեւեկեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:скачанные файлы

Տաքսու վարորդ Էմիլ Սահակյանի տուգանքը մոտավորապես 200 հազար դրամ է: Նրա պնդմամբ՝ տուգանքը գոյացել է միայն Մաշտոցի պողոտայում մեքենան կայանելու պատճառով:  Նրա ավտոմեքենան ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածքում էր. «Մենք էլ ենք արդեն հոգնել, որ մեզ բերում են տուգանային հրապարակ, դա մեր աշխատանքն է»:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթեւոսյանի պնդմամբ՝ կայանատեղիների հատկացնողը իրենք չեն, իսկ տվյալ վայրում կանգառն արգելված է, նշանը տեղադրված է համապատասխան գծանշումը կատարված է. «Վարորդները պարտավոր են առաջնորդվել ճանապարհային երթեւեկության կանոններով, ավելի կոնկրետ՝ նշաններով, գծանշումներով, լուսացույցով եւ երթեւեկությունը կարգավորող ճանապարհային ոստիկանի պահանջներով: Մենք նույնպես  նշված պահանջներով ենք առաջնորդվում, հակառակ դեպքում՝ ում կողմից չեն կատարվում վերը նշված պահանջները, մենք օրենքի սահմաններում ենթարկում ենք վարչական պատասխանատվության»:  скачанные файлы

Մանրամասները՝ տեսանյութում:

Նրա խոսքերով՝ Էմիլ Սահակյանը այդ տարածքում ակտիվ խախտում կատարողներից մեկն է, եւ զգացել է, որ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն իրեն է զգուշացնում, այլ նաեւ մյուս տաքսու վարորդներին: Նա հիշեցրեց վարորդներին, որ մարդաշատ հատվածներում կան հատուկ նախատեսված վայրեր տաքսիների կայանում կատարելու համար, սակայն տաքսու վարորդների կարծիքով՝ այդ կայանատեղիները բավարար չեն:скачанные файлы

«Տերյան փողոցում հատկացված կայանատեղը տաքսու հանգստյան վայր է: Այդտեղ մենք կարող ենք գնալ փորձնական, ժամերով տաքսիներ են կանգնած եւ երեք-չորս ժամը մեկ անգամ 1 հատ տաքսի չի շարժվում: Դա տաքսու կայանատեղ չի համարվում»,- ասաց Էմիլ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031