Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ վերջին մտավորականներին ուղեղի արտահոսքից հետո մայրաքաղաքից հեռացնում են

Մայիս 23,2015 15:17

ԵՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգազման ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն, անդրադառնալով Գյումրիի խնդրին, բուհերն այնտեղ տեղափոխելու քաղաքաշինության նախարարությունում վերջերս տեղի ունեցած ճարտարապետների հավաքին, ասաց, որ շփվել է տարբեր բուհերի դասախոսների հետ, բոլորի կարծիքը նույնն է՝ առաջարկը կործանարար է եւ չի բխում ոչ Գյումրիի շահերից, ոչ մայրաքաղաքի, որն ըստ էության ակադեմիական ավան է: Նա միակ դեմ արտահայտվողն է եղել:

Ըստ Կ.Դանիելյանի՝ առաջարկը.«Քաղաքաշինական խնդիր չի, որ ճարտարապետները նստեն որոշեն: Դա կրթական համակարգի խնդիր է: Նստել, ասել, թե ագրարայինն ինչ գործ ունի, առանց տեսնելու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, խոսելու:Սա քաղաքական խնդիր է, եւ որովհետեւ հանրության կողմից կընկալվի այս կերպ.վերջին մտավորականությունը, ուղեղի հոսք, արտահոսք կա, մնացածներն էլ, որ մնացել են Երեւանում, իշխանություևներին խանգարում են»,-ասաց Կ. Դանեիլյանը:

Ըստ նրա, բուհերը իրար հետ կապված են, պրոֆեսորական դասախոսական կազմը կապված է, քանի որ համատեղ աշխատանքներ են կատարում տարբեր բուհերում: Մեկ այլ մտահոգություն էլ կապված է տեղափոխման խնդրի հետ, մասնավորապես՝ լաբորատորիաները տեղափոխելն արդեն շատ լուրջ խնդիր է. «Լաբորատորիայի տեղափոխման ժամանակ կեսը կարող ես կորցնել այդ ժամանակ»: Կես տարի առնվազն լաբորատորիաները չեն աշխատի:

Քննարկման ժամանակ, ի դեպ, առարկել են Կ. Դանիելյանին, ասելով, թե նույն սպորտ հրապարակը կարող են համատեղ օգտագործել, լաբորատորիաները՝ օգտագործել: Կ. Դանիելյանը հարցրեց. «Ի՞նչն է խանգարում, որ հիմա դա չանել, եթե բուհերը իրար կողք -կողքի են: Բուհերը էլի կապված են ակադեմիական ինստիտուտների հետ: Մեր ուսանողներին ուղարկում ենք ակադեմիական ինստիտուտներում են աշխատում, դասավանդում են, ակադեմիան էլ եք հանելո՞ւ»,- հարցրեց Կ. Դանիելյանը:

Երբ հաջորդ բանախոսը՝ մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը նկատեց, թե դա իրենց պետք չէ, Կարինե Դանիելյանը պատասխանեց. այո, մոռացել էի:

Նշվեց նաեւ, որ բուհական համակարգի սնող աղբյուրներն են գրադարանները, թանգարանները, մշակույթի կենտրոնները: Ինչ է լինելու նաեւ այս ամենի հետ, դարձյալ ըստ բանախոսի, հարցերի հարցն է: «Ջարդել կրթություն, գիտություն, կապն առհասարակ, կարծում եմ՝ վերջին հարվածը կլինի կրթական, գիտական համակարգին»,-ասաց Կ. Դանիելյանը:

Իսկ ինչու է դա արվում, ըստ նրա՝ ամենամեծ հետաքրքրությունը բուհերի շենքերն են, որ Երեւանի փոքր կենտրոնում հանգիստ չեն տալիս ինչ-որ մարդկանց: «Եկեք բուհերը հանենք, ոնց որ օրինակ հանեցին Արտաքին գործերի նախարարությունը, որն ինձ համար ցավ էր, այն առումով, որ այդ շենքն իր ամբողջ դիզայնով, նկարագրով շատ հարմար էր միջազգային հանրությանը ներկայանալու համար: Երբ մտնում էինք այդ շենք, անպայման գոհունակություն էինք հայտնում: Հիմա դա էլ հանեցին, հյուրանոց, թե մշակույթի կենտրոն կդառնա: Բայց էլի քաղաքական հարց է, մենք Երեւանի կենտրոնը՝ սիրտն ինչպես ենք ընկալում. կառավարման կենտրո՞ն, անկախ երկրի ադմինիստրատի՞վ կենտրոն, թե՞ հյուրանոցային կենտրոն», -հարցրեց Կ.Դանիելյանը:

Հարցի լուծման համար նա առաջարկեց հանրաքվե:

 Լեւոն Շիրինյանի խոսքը կարդացեք քիչ հետո:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031