ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր «Զարկերակ» ակումբում անդրադարձավ այս տարվա ընդունելության քննություններին, մրցույթին: Նա Aravot.am-ին ասաց, որ դիմորդները կարող են հայտագրել մինչեւ երկու անվճար, մինչեւ ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից առաջին անվճար հայտի գերակայությամբ: Առաջին անվճար հայտի մրցույթից հետո դիմում-հայտում հայտագրած մյուս մասնագիտությունների մրցույթն անցկացվում է նշված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան: Եթե դիմորդն անվճար կամ վճարովի որեւէ մասնագիտությամբ անցնում է մրցույթով, ապա նա չի մասնակցում մյուս մասնագիտությունների մրցույթին: Ու շարունակվում է մրցույթը:
«Վճարովի մրցույթն անց է կացվում բոլոր մասնագիտությունների համար հավաքած միավորների քանակով:Այսինքն, դիմորդը նշել է վճարովի առաջին հայտով, թե ութերորդ, ինչքան միավոր է հավաքել, դա է աշխատում: Եթե դիմորդն իր նշած յոթը մասնագիտությամբ չի անցել, ութերորդ հայտով, եթե ավելի շատ միավոր ունի, քան այն դիմորդները, որոնք նշել են վճարովին առաջին հայտով, ապա կանցնի, մյուսները դուրս կմնան»,-ասաց նա:
Դրանք կարող են լինել տարբեր բուհերի ութ մասնագիտություններ, ըստ ֆակուլտետների, եւ մասնագիտությունների ուղղվածության:
Վաչագան Գալստյանի եւ մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի լրատվամիջոցների հետ հանդիպման մանրամասները քիչ հետո:
Կարդացեք նաև
Ռ.Մ.
Ինչպես խոսքն է անհեթեթ ու անհասկանալի, առավել` կազմակերպած քննությունները…
Շատ դիմորդներ ԵՊՀ-ու խաբվում ու հիասթափվում ն հայտերի լրացման խառնաշփոթից…
էս պատասխանատու քարտուղար կոչված Վաչոն ուղղակի էստի համեցեք անող Գիքորն է, բայց ` փող աշխատող Գիքոր…