Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից․ ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին․ «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»։ Դահլիճում ներկա էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց․ «Եթե քո հայրիկն այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար, քան ես»։ Երիտասարդները խանդավառված էին՝ այնպես, ինչպես System of a Down-ի համերգին՝ Հանրապետության հրապարակում։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: