Երբ իշխանության տարբեր օղակներ ուժով-զոռով-փողով ու չգիտեմ էլ ինչ ապօրինի մեթոդներով զրկում են հասարակությանն այլընտրանքից եւ ստիպում, որ ընտրովի մարմիններում մեկ՝ նախապես հաղթող թեկնածու մնա, դրանով կանխորոշելով ընտրությունների ելքը, դա ինձ առանձնապես չի զարմացնում։ Զոռբա ու իր ուզածին ամեն գնով հասնող իշխանավորները մեզանում նորություն չեն, եւ դրանց բոլոր հնարավոր բացասական դրսեւորումներին մենք այս տարիներին հանդիպել ենք։ Ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր հեշտությամբ «հանձնվում» են՝ հնազանդորեն մտնելով իշխանական սցենարի մեջ։ Խոսքը ոչ միայն ընտրվողներին է վերաբերում, այլեւ ընտրողներին։ Այո, ընտրովի պաշտոն զբաղեցնողին կճնշեն, կփորձեն կաշառել, վախեցնել։ Ամեն ինչ կանեն, որ նա թեկնածությունը հանի, մի փայաբաժին «ոսկորով» բավարարվի։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ այսօրվա «Հրապարակ» թերթում: