Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ո՛չ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց. «Ժողովուրդ» 

Մայիս 23,2015 10:31

Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որևէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված և գեղեցիկ զարդարված էին:

Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթևան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն: Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ:

«Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյանը :

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031