Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին որոշակիորեն ակտիվացել է տատանողականությունը. «Հայոց աշխարհ»

Մայիս 23,2015 10:26

Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին որոշակիորեն ակտիվացել է տատանողականությունը։

Թեեւ այն դժվար է անկայունություն համարել, այնուհանդերձ կարճ ժամանակահատվածում արտարժույթի փոխարժեքի նման փոփոխությունն ամենեւին էլ դրական երեւույթ չէ։ Ավելին՝ դա որոշակի հիմքեր է ստեղծում բացասական սպասումների, առավել եւս սպեկուլյատիվ դրսեւորումների համար։ Պատահական չէ, որ երբեմն փոխանակման կետերը, առավել եւս առեւտրային բանկերը, օգտվելով առիթից, սահմանում են առք ու վաճառքի գների մեծ տարբերություն։ Իսկ արդյունքում, բնականաբար, տուժում են հաճախորդները։
Վերջին օրերին արժութային շուկայում դոլարի գինը նախ բարձրացավ, ապա սկսեց իջնել։ Անցած շաբաթվա վերջին ամերիկյան արժույթի առաջարկը հասավ 484 դրամի։ Արդեն այս շաբաթվա սկզբից տարադրամի պահանջարկը շուկայում դարձյալ սկսեց կրճատվել։ Բորսայական երեք օրերի ընթացքում առք ու վաճառքի որեւէ գործարք չկնքվեց։ Սակայն այդ ընթացքում ամերիկյան արժույթի գինը հասցրեց բավականաչափ նվազել։
Մայիսի 18-ին, երբ դոլարն առաջարկվում էր 483 դրամով, պահանջարկը 480 դրամ էր։ Առաջարկի եւ պահանջարկի մեծ տարբերության հետեւանքով շուկայի մասնակիցները խուսափեցին գործարքներ կնքելուց։
Արդեն հաջորդ օրերին դոլարի արժեզրկումը ավելի խորացավ։ Մայիսի 21-ի բորսայական գործարքների ժամանակ առաջարկը միանգամից նվազեց եւս գրեթե 3 նիշով եւ կազմեց 475,9 դրամ։ Միայն դրանից հետո բորսայի մասնակիցները արձագանքեցին ներկայացված առաջարկին։ Երեք օրվա անգործությունից հետո վաճառվեց գրեթե 2,5 մլն դոլար։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031