Լրահոս
Օրվա լրահոսը

Արթնացնել սովորելու կիրքը

Մայիս 23,2015 10:00

Երեկ «վերջին զանգի» հերթական արարողությունն էր: Շրջանավարտները, ինչպես կարգն է, իրենց շնորհակալությունն էին հայտնում ուսուցիչներին: Չէի ասի, որ նրանց խոսքերը կեղծ են, բայց սեփական փորձից կարող եմ պնդել, որ պատանեկության, երիտասարդության տարիներին մենք մինչեւ վերջ չենք հասկանում, թե որ մանկավարժն ինչ է մեզ տվել դպրոցում կամ բուհում: Այդ տարիքում մեզ թվում է, որ մենք շատ խելացի ենք, իսկ մեծերն ու, մասնավորապես, ուսուցիչները իրենց հետամնացությամբ, նախապաշարումներով եւ անհիմն պահանջներով պարզապես խանգարում են մեզ: Ես, համենայնդեպս, այդպես էի մտածում, եւ միայն 40 տարեկանից հետո հասկացա, որ իմ ուսուցիչները եւ դասախոսներն արել են ամեն ինչ՝ իրենց հնարավորությունների սահմաններում, որ ես գիտելիքներ ստանամ:

Ուրիշ հարց, որ եթե ինձնից կախված լիներ, ես արմատապես կփոխեի կրթության ամբողջ համակարգը՝ այսօրվա կրթելու ձեւը հնացել է ոչ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում. այն, իմ կարծիքով, չի համապատասխանում հետարդյունաբերական շրջանի պահանջներին: Ինչ է արդյունաբերությունը՝ հոսքագիծ, որը պետք է մեծ քանակությամբ ստանդարտ ապրանքներ տա, եւ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկանգնեն հոսքագծի տարբեր կետերում եւ կկատարեն անհրաժեշտ գործողությունները: Սթիվ Ջոբսի, Բիլ Գեյթսի, Էլոն Մասքի տնտեսությունն այդպիսին չէ. այն զարգանում է՝ վաճառելով ոչ թե հոսքագծի ապրանքը, այլ մասնագետների ստեղծագործական միտքը, գիտելիքները:

«Հոսքագծային ձեւով» կրթություն տալով՝ մենք շռայլում ենք մարդկային ռեսուրսները, ինչը, բնականաբար, մեզ նման փոքր երկրի համար անընդունելի է: Մենք մտնում ենք հնացած կաղապարների մեջ՝ «ուժեղ, աշխատասեր, խոստումնալից աշակերտ – թույլ, ծույլիկ, անհույս աշակերտ», «պետքական մաս – անպետք մաս»: Խոտանելով այն, ինչը մեր՝ ծայրահեղ սուբյեկտիվ չափանիշներով պետք չի գա, կորցնում ենք շատ կարեւոր ներուժ: Կրթությունը հիմա նման է գործարանի, արդյունաբերական հիմնարկի, այնինչ արտասահմանցի շատ մասնագետների կարծիքով՝ այն պետք է նմանվի գյուղատնտեսական, ֆերմերային աշխատանքի՝ հետեւելով, որ սերմից զարգանա բույսը, որը հետո կտա պտուղները:

Կրթությունը, մի խոսքով, պետք է տա ոչ այնքան գիտելիքների ցանկը, որքան արթնացնի ամբողջ կյանքի ընթացքում սովորելու, կատարելագործվելու կիրքը: Այն կա ցանկացած մարդու մեջ, եւ մանկավարժի գործն է հասկանալ՝ ինչպես եւ ինչն է աշակերտը ցանկանում սովորել: Այդ «էկոլոգիական» մոտեցումը հմտություն եւ համբերություն է պահանջում: Բայց «արդյունաբերական» մեթոդ կիրառելն այսօր, ինձ թվում է, պարզապես ժամանակի կորուստ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Zaven says:

    Այսօր կրթական համակարգի բարելավմանն ուղղված դատողությունները բազմաթիվ են, առաջարկվում են մեզ մոտ տարբեր չաշխատող մոդելներ, որոնք այլ երկրներում իրենց հիանալիորեն արդարացնում են, մի”թե կարելի է Աբխազիայում նարինջի աճեցման փորձը ուսումնասիրելով` այն կիրարկել ցրտաշունչ Սիբիրում: Հենց սկսում են այս մասին խեսել հանդիպում են խուլ ականջների: Օրինակ` քոլեջներում անցել են այսպես կոչված մոդուլային ուսուցմամ, որը հանգել է սոսկ անիմաստ ու ծավալուն թղթավարության աննախադեպ աճի: Ցանկացած նոր ներդրում պետք անցնի փորձարկում, օրինակ ինչպես կարելի է նոր դեղամիջոցը հանձնարարել զանգվածային օգտագործման` առանց փորձարկման: Այժմ ` եթե անկեղծ լինենք, կրթական համակարգը բարելավելու քիչ նախադրյալներ կան, քանզի այն աքակտելիորեն կապված է մեր ապրվող կյանքի հետ: Այսքան խոսվում է ծրագրերի բեռնաթափման մասին/աշակերտը դծվարանում է թվերն իրար գումարել, մենք նրան ածանցյալ ենք փորձում ուսուցանել, եթե 80կգ ծանրաձողը բարձրացնել չկարողացող մարզիկին մարզիչը ստիպի բարձրացնել 120 կգ- ն, ապա այդ մարզիչին կանվանարկեինք հիմար կամ նրան հոմանիշ բառերով,բայց կրթության ոլորտում` կածես ամեն ինչ նորմալ է թվում կրթության պատասխանատուներին: Գրում եմ ու մտածում, չէ իմաստ չունի, մի շարք հոդվածներ եմ գրել մամուլում/և Առավոտում/, ոչ մի արձագանք, ախր եթե պատասխանեն, սխալները մատնանշեն…մի խոսքով…իմաստ չկա շարունակել:

  2. Հ.Շ. says:

    Դպրոցական կրթութեան հին եւ նոր մօտեցումների ներկայացումը շատ տեղին է :

    Սակայն անձնական փորձառութեան հիման վրայ, կարող եմ հաստատել թէ, 40 տարիներ առաջ իսկ, ուրեմն փաստօրէն՝ հին կրթութեան դրութեան մէջ, եղել են արդէն ուսուցիչներ, թէկուզ փոքրաթիւ, որոնք արդէն կիրառել են այս խմբագրականի մէջ պարզուած կրթութեան նոր ու արդիական մօտեցումը: Եւ անոնցմէ ոմանք անկէ առաջ իսկ եղած էին այդպէս, որովհետեւ եղել էին մեր ծնողների ուսուցիչները…

    Անվերջ յիշում եմ ես այդ բացառիկ ուսուցիչները, յուզումով եւ ցմահ երախտագիտութեամբ: Անոնցմէ մի քանին հազիւ տակաւին այս աշխարհում են, սակայն անոնց ալ չեմ տեսել բազմաթիւ տասնամեակներէ ի վեր, քանի որ ապրում ենք տարբեր երկիրներում: Փառք իրենց բոլորին: Թող օրինակ լինեն այժմու ուսուցիչներին…

    Անհրաժեշտ չէ որ մի ամբողջ համակարգ պաշտօնապէս փոխուի, կատարելու համար արդէն ինչ որ շիտակ է, օգտակար, բարի եւ արդիւնաբեր: «Պէտք է քո պարտէզը մշակես», ասել է Վոլթեր: Իմացական բազմիմաստ խօսք, որ վերաբերում է ոչ միայն դպրոցի մասին այս նիւթին, այլ մեր ազգային բոլոր բնագաւառներում, մեր ամբողջ Հայրենիքին:

  3. Գալուստ Ենոքյան says:

    « Ինչ է արդյունաբերությունը՝ հոսքագիծ, որը պետք է մեծ քանակությամբ ստանդարտ ապրանքներ տա, եւ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկանգնեն հոսքագծի տարբեր կետերում եւ կկատարեն անհրաժեշտ գործողությունները: Սթիվ Ջոբսի, Բիլ Գեյթսի, Էլոն Մասքի տնտեսությունն այդպիսին չէ. այն զարգանում է՝ վաճառելով ոչ թե հոսքագծի ապրանքը, այլ մասնագետների ստեղծագործական միտքը, գիտելիքները:»

    Սիրելի Արամ, լիովին համաձայն եմ, այդ «հոսքագիծը» նույնիսկ Չինաստանն է այսօր «մերժում»…:
    Ինչպես Սթիվ Ջոբսն էր ասասում ամենաթանկագին ապրանքը « գաղափարն» է , որն «հայտնագործութուն» է ծնում…: Մեր ժողովրդին բարեբախտաբար Բնությունը (Աստված) օժտել է ստեղծագործ գեներով, եվ հարկավոր է բարենպաստ պայմաններ, որ էդ գեները ճյուղավորվեն…:
    Ցավոք ներկայիս կառավարողները բարենպաստ պայմաններ են ստեղծել մարդկանց համար , որոնց «բնությունը» օժտել է «քծնելու» ու «գողության» գեներով: Հույսով եմ կգա այն ժամանակը երբ ազնվությունը, եվ գիտելիքին ծառայելը «պահանջարկ» կունենա մեր երկրում, այն ժամանակ իրերի իրական վիճակը կփոխվի: Արամի հետ համաձայն եմ նայեվ , որ ծնողները «գուցե եվ այսօրվադպրոցը» գոնե պիտի ուշադրություն դարձնեն իրենց երեխաներին անկախ «Մտածել» սովորեցնելուն, քանզի դա, գումարած «ֆումդամենտալ» առարկաների իմացությունը, կծնի «Գաղափարը»…

  4. Հ.Շ. says:

    Պարոն Շահինեանը

    Պարոն (Գրիգոր) Շահինեանը ուսուցիչ էր: Բազմաթիւ ուրիշ ձեւերով կարելի է հեշտօրէն արժեւորել իր պատուաւոր ու բեղուն կեանքը, լայնածաւալ ու բազմատեսակ վաստակը, իր աշխատանքն ու իրագործումները, վերջապէս, իր գերազանց յարգը: Բազմատաղանդ եւ աշխոյժ մտաւորական, գրագէտ, հայերէն եւ ֆրանսէրէն լեզուներու եւ գրականութեան բարձրաստիճան մասնագէտ, բառարաններու, դասի եւ դաստիարակչական այլազան հրատարակութիւններու հեղինակ, կրթական հաստատութեան տնօրէն, ընտանիքին նուիրուած հայր եւ առաքինի մարդ, եւայլն: Սակայն ես կ’ուզեմ իր մահուան այս սրտաճմլիկ պահուն յիշատակել ի մասնաւորի Պարոն Շահինեան ուսուցիչը:

    Պարոն Շահինեանը ուսուցիչ էր, բառին ամէնէն ազնիւ ու ազնուական իմաստով: Այն տեսակ ուսուցիչներէն որ կրնանք գտնել միայն իր սերունդին մէջ, եւ դեռ այդ ալ, փոքր համեմատութեամբ:

    Հանդարտ ու կանոնաւոր, անսահման համբերութեան տէր, ան խորապէս կը սիրէր իր դասաւանդած նիւթը, հիմնականօրէն հայ գրականութիւն, եւ նոյնչափ ալ կը սիրէր իր ամէն մէկ աշակերտը: Ներառեալ – եւ կարծեմ, մանաւանդ – անոնց մէջէն ամէնէն անհանդարտ ու անկանոնը… Եւ այս ձեւով ու մօտեցումով, ան իր ամէն մէկ աշակերտին անպայման կը փոխանցէր սէրը հայ գրականութեան հանդէպ, եւ նաեւ իրեն հանդէպ:

    Հակառակ այս հանդարտութեան – զոր խորքին մէջ կատարեալ ինքնազսպում էր -, ինչպէս նաեւ անթերի բարիացակամութեան, Պարոն Շահինեանը շատ աւելի յարգանք եւ հեղինակութիւն կը վայելէր իր աշակերտներուն մօտ, քան թէ այն դասատուները որոնք կը կարծէին թէ խստութեամբ, գոռումներով եւ պատիժներով կրնան իրենք զիրենք պարտադրել: Կարելի չէր զինք չյարգել, եւ անհնար էր զինք նեղացնել: Ի հարկին, ան իր լռութեամբ իսկ գիտէր կարգի բերել որեւէ ինքնակորոյս պատանի: Դէմքի հազիւ նշմարելի շարժում մը, հանդարտ նայուածքին մէջ յատուկ պլպլացում մը, եւ արդէն աշակերտը իր տեղը կը նստէր, թէ բառացիօրէն եւ թէ փոխաբերական իմաստով:

    Բացառիկ զարգացման եւ գիտելիքներու տէր, համակրելի, սրամիտ, բարի, իմաստուն, զգայուն, կարեկցող, արդար, անկեղծ, անխոնջ եւ լիովին նուիրուած իր գործին, կամ աւելի ճիշտը՝ իր կոչումին, ան գիտէր ոչ միայն խօսիլ իր աշակերտին, խօսիլ այնպէս մը որ ան լսէ, ընդունի ու հասկնայ, այլ նաեւ գիտէր ի հարկին մտիկ ընել անոր… Երբ որ պէտք ըլլար, ուսուցիչը կը դառնար քեռի, կը դառնար հօրեղբայր, կը դառնար մտերիմ տարեց բարեկամ, եւ դասաւանդութեան ու դաստիարակութեան կողքին ան նաեւ կը դառնար հոգեկան նեցուկ:

    Վերջին տասնամեակին, կեանքը յատկապէս անողոք հարուածներ վիճակեց Պարոն Շահինեանին: Ան բնաւ տեղի չտուաւ, դարձեալ հանդարօրէն եւ անխախտ կերպով դիմագրաւեց ամէն բան, հանդուրժեց ամէն բան, եւ իր բաժինը կատարեց, ինչ որ կրնար ընել, ըրաւ: Իր ազնուական հոգին երբէք չյանձնուեցաւ վատ շուքերուն: Սակայն կ’երեւի թէ մարմնային առողջութիւնը ազդուեցաւ այս բոլորէն, եւ… բայց ինչ որ է: Մենք ալ իրմէ դաս առնենք, եւ այստեղ չյանձնուինք ժխտական զգացումներու: Յարգենք իր յիշատակի մաքրութիւնը, իր փափկանկատ ամօթխածութիւնը, իր իմաստալից լռութիւնները: Եթէ ոչ, ան կրնայ յօնքերը թեթեւօրէն կիտել, վերէն, ժպիտի պէս բան մը դէմքին վրայ, եւ հաւատացէք որ չէք ուզէր այդ նայուածքը տեսնել…

    Առիթն ու առանձնաշնորհը ունեցայ զինք վերջին անգամ մը տեսնելու, Հայրենիքի մէջ: Մարմնապէս հիւծած էր, սակայն հոգին, խանդն ու կորովը մնացած էին ամբողջովին անեղծ: Խորունկ աչքերուն մէջ կը պլպլային դեռ կայծեր: Միացանք, զրուցեցինք, ժամուայ մը ընթացքին ջնջեցինք քարորդ դարէ աւելի աշխարհագրական բաժանումը: Վերջաւորութեան, երբ դուրսը իրիկուն կ’ըլլար, «Լուսաւորչի Կանթեղը» արտասանեցի իրեն, եւ ան հսկեց, աչալուրջ եւ հպարտ, ի հարկին ընկերակցելով ինծի, որպէսզի մինչեւ ծայր եւ անթերի կերպով կատարեմ սկսածս: Կարծեմ լաւ նիշ նը ստացայ…

    Վերելակին առջեւ, մեկնումի պահուն, թէպէտ կոկորդս սեղմուած էր, սակայն քաջաբար ձտեսութիւն ըսի իրեն, բայց իր աչքերը ուրիշ բան կ’ըսէին ինծի արդէն: Այդ խորաթափանց նայուածքը միշտ լաւ գիտցած էր կարդալ իր աշակերտին հոգեվիճակը: Եւ ան միշտ անկեղծ էր:

    Այլեւս մէյ մըն ալ պիտի չտէսնէի զինք: Գոնէ ոչ այստեղ:

    Պարոն Շահինեանի յիշատակը անպայման պիտի պահպանուի իր դաստիարակած բազմաթիւ բախտաւոր սերունդներու երախտապարտ սրտերուն մէջ:

    Աստուած թող ուժ շնորհէ իր ընտանիքին եւ հարազատներուն, եւ իր ազնիւ ու ջինջ հոգին դիմաւորէ ու պահէ յաւերժական լոյսերու մէջ:

    Նորէն ցտեսութիւն, անմոռանալի ուսուցիչս:

    Մ. Հայդուկ Շամլեան
    Գանատա, 22 Փետրուար 2009

  5. Հ.Շ. says:

    a letter, sent 17 years ago :
    ————————————————–
    Mr. Antoine Kehyeyan, a.k.a. “Sir”
    Beirut, Lebanon

    Dearest Sir,

    I should have written this letter a long time ago…

    In fact, I have drafted it so many times, for the last 15 years or so, in my head, over and over again.

    But I was never satisfied with the words I was choosing, the words I was struggling with, always feeling that they were not sufficient to express fully the thoughts and the emotions I wanted to express. After all, I was going to write to my very first English teacher, actually: my only English teacher, and this was not an easy task.

    But I am not writing this to my English teacher. (Even though I have only him to thank for the undeniable fact that, without him in that particular capacity of my sole teacher of Shakespeare’s language – often literally…-, I would have never been able to practice Law, today, in Canada).

    I am sending this letter to a great man, an incredibly unique and exemplary human being.

    You, Sir, are one of the very rare good memories I have from my past, from my adolescent years in Lebanon. And among these few memories, at least as far as people are concerned, you are the best one.

    I cannot remember anything bad, anything negative, about you. All you inspire me with, today, are positive thoughts.

    I was not an easy person. I guess, I still am not… But when you are 14-15 years old, and not an easy person, and in the horrible environment where we were, things can get pretty tough, most of the time.

    In my darkest moments, you never, never let me down. You always supported me, when I was having a hard time enduring myself. You helped me, you understood me, when all I was looking for was trouble. You always listened to me, even when it seemed like I was not making much sense.

    You were proud of me, genuinely proud of me, and never hesitated to express that pride, always in a subtle and spontaneous manner. You did all this so naturally, so nicely.

    Today, I am married (for more than 7 years now) to a wonderful woman. Her name is Aida. You would like her. She’s totally your kind of a person: cultivated, broad-minded, well-educated, nice, intelligent, authentic. A good person. We have a 4-year-old daughter named Dessyl (“vision”, in Armenian). She is simply perfect. We are a happy family.

    I am a lawyer. I have my own independent law office, for 9 years now, and I also work in collaboration with other law firms. I am rather busy.

    Here I am, 15 years later, still not satisfied with this letter, because I don’t believe it reflects fully the sentiments I wanted to express in it.

    However, I now understand that no words will ever be enough to express these thoughts and these feelings that I wanted and am trying to articulate. Nevertheless, it was about time I sent you this letter, anyway. I am sure that you will know how to complete it yourself, and you will understand me, again, as you always did, in times when really nobody else did.

    I thank you from the very depths of my heart and my soul. I thank you with all my being, since you are an essential part of it, a part of who I am, who I became, who I shall be. I thank you for everything, without any reservation.

    You are the finest, nicest, fairest, most sensitive, most righteous, most honest, sincere, and true Gentleman I have ever known. It was an absolute privilege to have known you, to have talked to you, to have listened to you. It was a tremendous honour to have been your student.

    To Sir, with never-ending respect,

    To Sir, with infinite gratitude,

    To Sir, the one and only Sir, the real Sir,

    To Sir, with love,

    Haytoug Chamlian

    Montreal, October 21, 1998

    (Sir passed away in January 2013)

  6. Գալուստ Ենոքյան says:

    Սիրելի Հայդուկի, քո օրինակելի նամակը ինձ էլ համարձակություն տվեց կիսվել հետեվյալ հուշերովս հորս մասի: Նրա ուսումը ընդամենը 4 տարի էր տեվել Բեյրութի Անթիլիասի որբանոցում, ( որի ուսուցիչներին միշտ հիշում էր ): Այնուամենայնիվ, դա բավարար էր եղել նրան վեճի մեջ մտնելու մեր պատկառելի հարեվան, պարոն Հմայակի հետ (որը Բրյուսովի ինստիտուտի նախկին ռեկտորի տեղակալ էր) որ Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում է, չնայած որ Լաինական Ամերիկայի մասն է…:
    Իմ այս «կիսագրագետ» հայրը , ԱՄՆ տեղափոխվելուց մի քանի տարի հետո, 90 ականների սկզբներին մի օր ինձ ասաց թե « Կգնաս թոռնիկիս համար համակարգիչ կգնես»… , ես իհարկե զարմացած հարցրի , թե այ «պապա» դու որտեղից գիտես համակարգչի մասին, նույնիսկ ես տանը չունեմ…: Նա վրա բերեց թե « քո գործը չի , ապագան համակարգչինն է, թող թոռնիկս սովորի , հետո էլ ինձ կսովորեցնի» …

  7. Վահագնի Վկա says:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,ամոթ չէ ընթերցողներին համարել հիմարներ, գրելով՝
    =================================================================================
    Սթիվ Ջոբսի, Բիլ Գեյթսի, Էլոն Մասքի տնտեսությունն այդպիսին չէ. այն զարգանում է՝ վաճառելով ոչ թե հոսքագծի ապրանքը, այլ մասնագետների ստեղծագործական միտքը, գիտելիքները:
    =================================================================================
    Մենք՝ ոչ-հիմարներս գիտենք, որ

    iphone 1,2,3,4,5,6,…. – հոսքագծի ապրանքներ են,

    համակարգիչները ևս հոսքագծի ապրանքներ են ….

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Վահագն, էդ «հոսքագծերը» Չինաստանում են էդ ապրանքը հավաքում, եվ լավ կլիներ որ Հայաստանի «Սթիվ Ջոբսերը» իրենց ստեղծած «համակարգիչները» հավաքելը պատվիրեին ուրիշ երկրների «հոսքագծերին»…, այսինքն «գաղափարը» վաճառեին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031