Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցիների յուրօրինակ բողոքը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մայիս 23,2015 17:00

Հանցմանի թաղամասում գտնվող բնակելի այս շենքը, որի ճակատային հատվածում երեկ գյումրեցի ակտիվիստների կողմից հայտնվեց ցուցապաստառը, հենց Շիրակի մարզպետարանի դեմ դիմաց է: Այսինքն՝ ի տես կառավարության տեղի ներկայացուցիչների, որոնք կարող են գյումրեցիների դժգոհությունը հասցնել վերեւներին:

Հետաքրքիրն այն է, որ բողոքը փակցվեց այն ժամին, երբ Շիրակի մարզպետարանում հյուրընկալում էին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, որը լինելով համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ՝ Արագածոտնի մարզպետի ու այս մարզի քաղաքապետերի ուղեկցությամբ եկել էր կազմակերպչական հարցեր քննարկելու Շիրակի մարզպետի, Գյումրու, Արթիկի ու Մարալիկի քաղաքապետերի հետ: Մարզպետարանի մուտքի մոտ հյուրերին սպասող պաշտոնյաներից մի քանիսը աչքերը չէին կտրում ցուցապաստառից՝ լրագրողներին հորդորելով՝ նկարեք, նկարեք, միգուցե մի բան փոխվի՞: Սակայն նկատենք, որ քիչ անց, երբ արդեն դուրս եկանք մարզպետարանի շենքից՝ «կդորըմ մարդ» լինելու կոչն արդեն հանված էր, ըստ էության սա դուր չէր եկել «հասարակական կարգը պահպանող» ոստիկաններին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031