Կարծում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակահերթ բացելը հաջորդեց Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպին:
«Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանը նորից հրաժարական ներկայացնի այդ միջադեպերից հետո, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հրաժարական չի ներկայացնի: Այսօր Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքին պահողը միայն պետական կառույցներն են: Նա շատ հեռու է գնացել, դիակներ կան, վիրավորներ կան»:
Մեր հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանին ազատեն պաշտոնից, նա պատասխանեց. «Իհարկե, Սուրիկ Խաչատրյանից ՀՀԿ-ն կազատվի: Ավետիք Բուդաղյանի սպանության գործով երբ ստիպված եղավ հրաժարական տալ, նա մնաց ՀՀԿ խորհրդում, կուսակցության պատնեշում: Արդեն պարզ էր՝ ինչ էր լինելու: Իշխող կուսակցության ղեկավարներից մեկի վրա օրենսգիրքը չեն տարածելու: Բայց այս անգամ ՀՀԿ-ն կսպասի, կանցկացվեն ընտրությունները, կստեղծեն պատրանք հանգիստ ընտրությունների, ստրուկները թմրամոլների թրի տակով կանցնեն եւ կընտրեն հերթական անգամ, ա՛յ, դրանից հետո ՀՀԿ-ն շատ արագ կազատվի նրանից»:
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանի ապագան Գուրգեն Եղիազարյանն այդ ամենից հետո տեսնում է արտասահմանում: Նրա խոսքերով՝ «Մենք ունենք 2 լուրջ հանցագործության մեջ թաղված մարզեր՝ Գորիս եւ Գյումրի կենտրոններով: Կրիմինալը երբեք պետք է իշխանություն չստանա: Նախկին պաշտոն ստացած հանցագործներին նայելով՝ սկսնակ հանցագործները գոտեպնդվում են»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2015
Նրա ապագան «7-րդ երկնքում» է. դա հեռու չէ: