Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների փորձաքննությունների ժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարիք կա

Մայիս 22,2015 21:50

Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին (ENFSI Drugs Working Group 21th Annual Meeting):

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Իռլանդիայի Առողջապահության նախարար Լեո Վարադկարը: Համաժողովի բացման ընթացքում ելույթ ունեցան նաև «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերը, Իռլանդիայի դատափորձագիտական լաբորատորիայի տնօրեն Շեիլիա Վիլսը և նույն լաբորատորիայի փորձագետ, համաժողովի կազմակերպչական ենթահանձնաժողովի նախագահ Ջոն Փաուերը:

Բացման ընթացքում ներկայացվեց նաև 2014թ. Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի «Լավագույն աշխատանքային խումբ» մրցանակը՝ փոխանցիկ գավաթի տեսքով: Նույն օրը քննարկվեցին Իռլանդիայում թմրամիջոցների իրավական կարգավորման փորձը, Շվեդիայում նոր հոգեներգործուն նյութերի հետ կապված միջլաբորատոր համագործակցությունը, բացի այդ՝ ներկայացվեցին աշխատանքային խմբի որակի կառավարման և վերահսկման, մասնագիտական հմտության թեստերի, պրոֆիլային, քանակական հաշվարկի, կրթական և վերապատրաստման, հաղորդակցության և հիպերերկրաչափական նմուշառման ենթահանձնաժողովների հաշվետվությունները: Միաժամանակ ներկայացվեց նոր՝ քեմոմետրիկ ենթահանձնաժողով ստեղծելու հեռանկարը:

Համաժողովի երկրորդ օրը անցկացվեցին գործնական դասընթացներ՝ «Թմրամիջոցների վերաբերյալ մայր օրենքի փորձը», «Թմրամիջոցների փորձաքննությունների ժամանակ արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարիք կա», «Արդյո՞ք հավատարմագրումը սահմանափակում է անալիտիկ ռազմավարությունը» թեմաներով քննարկումներ: Մի շարք ուշագրավ զեկույցների հետ մեկտեղ Հ.Կասպարյանը նույնպես հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «2012-2014թթ. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերման վիճակագրությունը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների մոտ, եղան հարցեր, քննարկումներ՝ նաև զեկույցից հետո: Համաժողովի երրորդ օրը տեղի ունեցավ «Թմրամիջոցների քանակական հաշվարկի ժամանակ կիրառվող նմուշառումը» թեմայով քննարկում և գործնական դասընթաց, ինչպես նաև ներկայացվեց նույն թեմայով տպագրված մեթոդական ձեռնարկը:

Համաժողովի վերջում «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերի կողմից Հ.Կասպարյանը ստացավ 21-րդ ամենամյա համաժողովին մասնակցության հավաստագիր, նա նաև ակնկալեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի ակտիվ մասնակցությունը հաջորդ տարվա մայիսին Սլովենիայի Բլեդ քաղաքում կայանալիք «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 22-րդ ամենամյա համաժողովին:

Միաժամանակ Հ.Կասպարյանը ամրապնդեց անցած՝ 20-րդ համաժողովում ձեռք բերված կապերը, այս անգամ ևս ձեռք բերվեցին նոր կապեր՝ այդ թվում համագործակցության պայմանավորվածություններ եվրոպական առաջավոր դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների, փորձագետների և գիտական աշխատակիցների հետ:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031