Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ հարցի վրա ՆԱՏՕ-ի`ՌԴ-ի հայտարարած «սառը պատերազմը»

Մայիս 22,2015 21:01

«1988 թվականին Արցախի հիմնահարցի արծարծումն ու դրան հետևած կես միլիոն ադրբեջանահայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումները կարելի է վերագրել ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությանը, բայց ոչ այն ժամանակ դեռևս գոյություն չունեցող անկախ Ռուսաստանի իշխանություններին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Բանն այն է, որ օրերս, Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ակնհայտ հակառուսական ուղղվածություն է ունեցել, ինչի մասին խոսեցին վեհաժողովին մասնակցած հայ խորհրդարանականները: Բայց խնդիրն այն է, որ ՌԴ-ին դեմ գնալու համատեքստում ներկայացվել է ԼՂՀ խնդիրը` մեղադրանքների սլաքները բացառապես ՌԴ-ի դեմ ուղղելով եւ փորձելով խեղաթյուրել փաստերը: Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք`ո՞ւր կտանի այս ամենը:

«Առհասարակ, արցախյան հակամարտության ժամանակագրության խեղաթյուրումը վստահելի գործիք է դարձել տարբեր պետությունների ու կազմակերպությունների ձեռքին՝ հակամարտության էությունը ձևախեղելու միջոցով սեփական շահերին հետամուտ լինելու համար: Հայկական կողմերն իրենց անուրանալի մեղքի բաժինն ունեն այստեղ՝ չէր կարելի ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը մոռացության մատնել ու մեր արմատական շահերին հակասող ժամանակագրային սրբագրումների հնարավորությունը տալ որևէ մեկին: Ռուսաստանն, անշուշտ, այս հակամարտության համատեքստում հետապնդում է որոշակի շահեր, բայց համանման շահեր նաև այլ մոտ ու հեռու պետություններ են հետապնդում: Ցավոք հայկական կողմերը դեռ չեն կարողանում հոդաբաշխ նոր քաղաքական մոտեցումներ մշակել ու ներմուծել բանակցային օրակարգ»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031