Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում բացվել է «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջը

Մայիս 22,2015 19:30

ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ` կառավարության գործունեության մշակութային քաղա­քականության գերակա ուղղություն էր ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ համատեքստում, 2013 թվականին իրականացվել են մի շարք միջոցառումներ` հայկական գորգա­գործա­կան մշակույթի վերաբերյալ տեղեկատվության, պատմության, ավան­դույթների տարածման և ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում` տրվել էր «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի ստեղծման մեկնարկը:

Ս. թ. մայիսի 16-ին, «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջա­նակում` Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել հայկական «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի շնորհանդեսը: Կայքում տեղ են գտել նմուշներ Հանրապետության վեց թանգարանների, մասնավորապես` Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանի գորգերի հավաքածուներից: Կայքի ստեղծման նպատակն է՝ հայկական գորգերի տեղեկատվու­թյան բազայի ամբողջացումը, որն առաջին հերթին կարող է ծառայել որպես սկզբնաղբյուր` գիտական ուսումնասիրությունների համար:

Գորգերից բացի, կայքում կտեղադրվեն նաև հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր և հոդվածներ, որոնք հնարավորու­թյուն կտան արտասահմանցի գիտնականներին խորացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում, վերանայել իրենց կարծիքներն ու գիտական պնդումները գորգի ծագումնաբանության և սկզբնաղբյուրների վերաբերյալ:

Կայքն ունի կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր անձ, ով ունի հայկական գորգ կամ կարպետ, կարող է գրանցվել կայքում, մուտքագրել իր գորգի լուսանկարը և լրացնել համապատասխան տեղեկությունները: Կայքի ադմինիստրատոր-մասնագիտական խորհրդի կողմից տեղեկատվության հաստա­տու­մից հետո այն կհայտնվի կայքի կատալոգում և կդառնա գորգերի հանրագիտարանի մաս:

Կայքը մշտապես կհամալրվի նաև այլ թանգարանների և կառույցների գորգերի հավաքածուներով, ինչպես նաև Արցախի թանգարանների և ցուցասրահ­ների գորգերով:

Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից: Ծրագրի ստեղծմանը մասնակցել է նախարարությանը կից  մասնագիտական խորհուրդը:

Կայքը՝ հղումով

https://www.armeniancarpets.am/
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031