Հաշվի առնելով, որ Սյունիքում ինչպիսի իշխանություն ունի Սուրիկ Խաչատրյանը, ո՞վ ռիսկ կաներ այնտեղ, որտեղ ինքը իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, կրակել մարզպետի վրա, դա հնարավո՞ր է:
Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում ունի այնքան իշխանություն, որքան բոլոր մյուս մարզպետները՝ իրենց մարզերում. «Որեւէ այլ իշխանություն Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում չունի: Նա ընդամենը մարզպետն է: Հնարավոր է դա այնքանով, որքանով տեղի ունեցավ այդ միջադեպը»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ 25-30 կրակոց է եղել մեքենայի վրա, իսկապե՞ս Սուրիկ Խաչատրյանն Աստծո պահա՞ծն է, որ որեւէ քերծվածք անգամ չստացավ՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բերեք Աստծուց եւ գուշակություններից հեռու մնանք: Ձեր հարցն ուղղեք փորձագետներին: Ձեր հարցի հստակ պատասխանը կտան դատափորձագիտական փորձաքննությունը»:
Մեր դիտարկմանը՝ Դուք պատկերացրեք՝ 25 կրակոց մեքենայի վրա՝ Գագիկ Մելիքյանն արձագանքեց. «Ես գուշակ չեմ եւ չեմ էլ կարող պատկերացնել: Կարելի է նույն մեքենայի վրա 500 անգամ կրակել, սակայն անիվներին, եւ որեւէ մեկին չվնասել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի անիվներին չեն կրակել, կրակոց է եղել ուղիղ դիմապակու վրա՝ նա պատասխանեց. «Բայց դա ոչինչ չի կարող ասել՝ ինչ անկյունից են կրակել, ինչ բարձրությունից, ինչ ցածրությունից, ինչպիսի անկյան տակ, ինչպիսի հեռավորությունից: Ձեր հարցերը դատափորձագիտական բնագավառի հարցեր են: Ես փորձագետ չեմ, առավել եւս՝ դատահրաձգային փորձագետ չեմ»:
Մանրամասները` տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինձ հիշեցնում է Շուկշինի «Միլ պարդոն, մադամ—» պատմվածքում Հիտլերի նկատմամբ մահափորձի պատմությունը: