ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 22-ին Տոկիոյում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվել են միջազգային հեղինակավոր այն պարբերականները, որոնց առաջին էջերին ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը:
Միջոցառման շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է նաեւ «Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր» ճապոներեն գրքի շնորհանդեսին: Գրքի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: