Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի, ինչպես նաև գագաթաժողովին մասնակցող ԵԺԿ անդամ գործընկեր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ՕԵԿ նախագահը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երեկոյան պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՕԵԿ նախագահը հանդես է եկել ելույթով:
«Օրինաց երկիր» կուսակցություն