Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Սամսունգ»-ը հեռանում Հայաստանից

Մայիս 22,2015 18:22

Հայաստանում «Սամսունգի»-ի պաշտոնական ներկայացուցչության արդեն  նախկին ղեկավար Անդրանիկ Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանում է, թե ինչու է համաշխարհային ճանաչում ունեցող «Սամսունգ»-ը հեռանում Հայաստանից:

«Ամեն բան ճիշտ էր գնում մինչեւ 2014 թ.-ի վերջը, երբ «Սամսունգ»-ի գլխավոր ղեկավարության կողմից որոշում կայացվեց ստեղծել անկախ կովկասյան գլխամաս, որը լինելու էր «Սամսունգ»-ի ԱՊՀ տարածքի մեծ գլխամասի մի մասը, եւ որոշվեց, որ այն պետք է լինի Բաքվում»:

«Առավոտի» հարցին, թե «Սամսունգ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը զգացե՞լ է խտրական վերաբերմունք: Պարոն Շահբազյանն ասաց. «Մի դեպք պատմեմ: Ստեփանակերտում «Սամսունգ»-ի հետ անուղղակի համագործակցող մի ընկերության, որը վաճառում էր «Սամսունգ»-ի պաշտոնական արտադրանքը, աջակցեցինք վերազինել իր վաճառասրահը: «Սամսունգ»-ի ներկայացուցիչը, որն ազգությամբ կորեացի էր, եկավ, նրան տարանք Ղարաբաղ, տեսավ, իր հավանությունը տվեց, մեծ շուքով բացում արեցինք, մի խոսքով նախագիծը շատ հաջող իրականացրինք: Եւ, երբ արդեն սկսվեցին «Սամսունգ»-ի ղեկավարության՝ Ադրբեջան տեղափոխելու խմորումները, Ադրբեջանի գրասենյակի կորեացի ղեկավարն ասաց, որ «Սամսունգ»-ի այդ ցուցանակը խանութից պետք է հանվի, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցներում նյութեր են հայտնվել, թե «Սամսունգ»-ը Ստեփանակերտում պաշտոնական ներկայացուցչություն ունի:

Ես ասացի, որ ցուցանակը հանել չեմ պատրաստվում: Ես դա իմ նախաձեռնությամբ չեմ արել, առանց տեղյակ պահելու չեմ արել, հավանության արժանացած նախագիծ էր: Դա իմ բարոյական եւ, ընդհանրապես, բիզնեսի սկզբունքներին դեմ է: Եվ դա ապացուցեց այն, որ թեկուզ Բաքվում նստած ղեկավարությունը կորեացի է, բայց երկու կորեացին չեն կարող ներկայացուցչության մնացած հիսուն ադրբեջանցի աշխատակցի լոբինգի ազդեցության տակ չընկնել»:

Թեմայի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031