Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը հայտնել է, որ քննիչը իրենից կաշառք է պահանջել

Մայիս 22,2015 18:02

Քրեական գործով մեղադրյալի պաշտպան Նարինե Մկրտչայնը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության փուլում տեղեկացել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը կազմել է «նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին և պաշտպանին հայտնելու մասին» արձանագրություն և ծանոթանալով արձանագրությանը` պարզել է, որ փաստաթղթի մեջ գրված իր ազգանունը և ստորագրությունը կեղծված է:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հետագայում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Պ.-ն դատարանում հայտնել է, որ իր կողմից գողության փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչն իր նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու և համաներման ակտի հիմքով գործի վարույթը կարճելու համար իրենից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար, սակայն ինքը չի տվել նշված գումարը, այդ իսկ պատճառով իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031