«Հազիվ եկել եք մեր համայնք, ինչո՞վ ձեզ օգտակար լինեմ»,- այսօր այս հարցով թիվ 112 դպրոցի բակում լրագրողներին մոտեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ապա հրավիրեց Փարվանա ռեստորան՝ վերջին զանգի տոնակատարությանը:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Մալաթիայի տոնավաճառն ուզում է իրենով անել, ասաց. «Տուֆտել են»:
Հետո պատմեց, որ այսօր աշակերտների վերջին զանգին հիշել է իր վերջին զանգն ու հուզվել. «Ես շատ չար եմ եղել, շաբաթը երկու անգամ ծնող են կանչել»:
Հարցին, թե դպրոցն ավարտելիս այդ տարիներին է՞լ էին երիտասարդները հայրերի մեքենաները վերցնում դուրս գալիս փողոց, կամ ալկոհոլ օգտագործո՞ւմ էին, պատգամավորն անկեղծացավ. «Մենք համ խմել ենք, համ մեքենա ենք վարել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ