Լատվիայի Ռիգա քաղաքում մայիսի 21-22-ը տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ամփոփված են նախորդ՝ Վիլնյուսի գագաթնաժողովից, հետո գրանցված արդյունքները, առաջընթացները, հետագա ծրագրերը եւ այլն: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Ի թիվս այլ հարցերի, գագաթնաժողովի մասնակիցները ընդգծել են այս տարածաշրջանի հակամարտությունների արագ եւ խաղաղ կարգավորման կարեւորությունը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: Հակամարտությունների լուծում, վստահություն եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցելը էական նշանակություն ունեն տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության գործում:
Նրանք ողջունել են ԵՄ-ի ամուր դերը հակամարտությունների լուծման եւ վստահություն կառուցելու գործում, առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում նաեւ դաշտային ներկայության միջոցով:
Մասնակիցները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Մասնակիցները առանձնացրել են ԵԱՀԿ-ի հատուկ դերը, որպես այս տարածաշրջանների հակամարտությունների լուծմամբ զբաղվող կազմակերպություն:
Կարդացեք նաև
Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ համաձայնել են միջազգային ատյաններում ամրապնդել ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ համագործակցությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ