Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հայտարարությունը

Մայիս 22,2015 17:11

«Ազատ հայրենիք» կուսակցության եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» կուսակցապետերի կնքած հուշագիրը չի կարող առաջընթաց հաղորդել պետության կառավարման համակարգին, որովհետեւ այն ընդամենը ամփոփեց իրենց զբաղեցրած պետական պաշտոնները պահպանելու ծրագիրը։

Մենք կարեւոր ենք համարում Արթուր Թովմասյանի հրապարակած տեղեկությունը, որ ԼՂՀ նախագահը առաջարկ էր արել Արայիկ Հարությունյանին` գլխավորել Ազգային Ժողովը։

Գտնում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը թելադրված է արտաքին եւ ներքին օբյեկտիվ գործոններով․

2014թ․ սկսած, Արցախի համար էապես փոխվել է քաղաքական եւ տնտեսական միջավայրը՝ արտաքին հարաբերությունների ոլորտում առաջացել են նոր վտանգներ եւ, միաժամանակ, ի հայտ են եկել նոր հնարավորություններ։ Ուստի երկրի հետագա զարգացումն այլեւս չի կարող մեծապես կախված լինել Հայաստանի հետ հարաբերություններից։

Ֆինանասատնտեսական ոլորտում հասունացող ճգնաժամը թելադրում է բյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արմատական վերանայում։

Հանրության հավանությանը չարժանացած, արտաքին միջամտության վրա հենված ցանկացած քաղաքական համաձայնություն ընդամենը ավազի վրա կառուցված շինություն է։ Միայն ազգային շահերով առաջնորդվող, ժողովրդի վստահությունը ձեռք բերած պատգամավորն է ի զորու է վերացնել  նման համաձայնագրի քաղաքական պոտենցիալի մասին միֆը՝ գործարքի վրա հենված ծրագրերին անվստահություն հայտնելու միջոցով։

Նման իրավիճակներում Սահմանադրությունն է այն հենարանը, որի հիմքի վրա պետության ղեկավարը կարող է իր շուրջը համախմբել բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին՝ հանրային վստահության կառավարություն ձեւավորելու հարցում։

 

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն

22 մայիսի, 2015թ․

ք․ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031