Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Հայաստան. ավելի արդյունավետ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Մայիս 22,2015 17:07

Մայիսի 21-22–ը Ռիգայում նախատեսվող ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (այսուհետ` FIDH) և ՀՀ-ում իր անդամ կազմակերպությունը` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն (այսուհետ` ՔՀԻ) հորդորում են ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցության ցուցաբերել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Այսօր հրապարակված փաստաթղթում FIDH-ը և ՔՀԻ-ն ներկայացնում են առաջարկություններ, որոնք ուղղված են նպաստելու բարեփոխումներին և ամրապնդելու դրանց արդյունավետությունը գնահատող ԵՄ-ի մշտադիտարկման գործիքները։ Մարդու իրավունքների և արդարադատության ոլորտին աջակցությունը մշտապես առաջնային է եղել ԵՄ-Հայաստան հարաբերություններում 1999թ.-ին Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Վերջին տարիներին ՀՀ կառավարությունն իր կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ջանքեր է գործադրել արդարադատության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը մարդու իրավունքների միջազգային գործիքներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Սակայն FIDH-ը և ՔՀԻ-ն մտահոգություն են հայտնում, որ բարեփոխումների գործընթացը դանդաղ է ընթանում և հիմնականում ձևական բնույթ է կրում: Սա հատկապես վերաբերում է դատական համակարգի անկախությանը, արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը և անպատժելիության դեմ պայքարին, ինչպես նաև՝ քրեակատարողական համակարգին:

ՀԿ-ները պարբերաբար մտահոգություն են արտահայտել դատական համակարգի անկախության վերաբերյալ, որը պայմանավորված է կողմերի հավասարության սկզբունքի խախտմամբ մասնավորապես այն դեպքում, երբ կողմերից մեկը կառավարության ներկայացուցիչ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը դատական համակարգը համարում է կոռումպացված` ԵՄ-ն պետք է հորդորի ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջինս ցանկացած դեպքում ապահովի օրենքի առջև հավասարության սկզբունքի արդյունավետ կիրառումը:

Չնայած միջազգային կառույցների կողմից զգալի ուշադրություն է դարձվում խոշտանգումների և դրանց դեմ պայքարի հարցին, ոստիկանությունում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը և դրանց անպատժելիությունը Հայաստանում շարունակում են մնալ լուրջ խնդիր: Հայաստանի համար պետք է առաջնահերթություն լինի ներպետական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը, որը նշանակում է պայքարել խոշտանգումների դեմ: Միևնույն ժամանակ ԵՄ-ն պետք է ավելացնի իր ջանքերը` գնահատելու խոշտանգումների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված օրենսդրության կիրառումը։

Եվ վերջում, Հայաստանում քրեակատարողական հիմնարկների իրավիճակը մտահոգիչ է: Խափանման միջոց կալանավորման լայն կիրառումը հանգեցրել է քրեակատարողական հիմնարկների գերբնակեցմանը: FIDH-ը և ՔՀԻ-ն նաև մատնանշում են բժշկական անձնակազմի անբավարար քանակի և դատապարտյալների վերականգնմանը ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու խնդիրներին, որպես գերբենակեցման հետևանք։

ՔՀԻ-ը և FIDH-ը հորդորում են ԵՄ-ին արդարադատության ոլորտում բարեփոխումների նկատմամբ քաղաքական երկխոսությունների ժամանակ համապարփակ մոտեցում ցուցաբերել, ինչպես նաև վերանայել այն ցուցանիշները, որոնց հիման վրա ԵՄ-ն գնահատում է բարեփոխումներին իր աջակցությունը: Վերջապես ԵՄ-ն պետք է աջակցություն ցուցաբերի ամրապնդելու քաղաքացիական հասարակությանը և նրանց ավելի լավ ներգրավելու մշտադիտարկումների և գնահատման մեխանիզմներում, որոնք օգտագործվում են Հայաստանի արդարադատության բարեփոխումների համար:

www.hra.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031