Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանությունն օգնում է Հայաստանի սահմանները դարձնել ավելի անվտանգ

Մայիս 22,2015 16:57

ՀՀ Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ  գեներալ-լեյտենանտ  Արզուման Հարությունյանի և ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ միասին ծանոթացավ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին, որոնց օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով: Նաև ձևավորվել է բազմաֆունկցիոնալ մի լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվում հայ սահմանապահների համար և ներկայացվում են այն գործիքները, որոնք թույլ են տալիս սահմանապահներին վերահսկել արտահանումների հոսքը և ամրապնդել Հայաստանի սահմաններն ընդդեմ անդրազգային սպառնալիքների:

Աջակցությունը ցուցաբերվում է զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանն ուղղված ԱՄՆ կառավարության համընդգրկուն ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված են միջազգային հանցավորության, զենքերի անօրինական փոխադրումների ու զանգվածային բնաջնջման զենքերից բխող ռիսկերով պայմանավորված անդրազգային սպառնալիքների արդյունավետ հակադարձման հարցում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանը:   Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործակցում են հանուն ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարություն, անվտանգություն և խաղաղություն թե՛ Հայաստանում, և թե՛ տարածաշրջանում:

Վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման կարողությունների զարգացման նպատակով գործակցել է տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների հետ: ԱՄՆ դեսպանության աշխատանքներն այս ոլորտում իրականացվում են Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS), Պաշտպանական վտանգի նվազեցման գրասենյակի (DTRO) և Ռազմական համագործակցության   գրասենյակի (ODC) կողմից: « Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ամուր է և արդյունավետ, և մենք պատրաստակամ ենք  շարունակելու և զարգացնելու այն Հայաստանի հետ», – ասաց դեսպան Միլսն իր խոսքում:

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031