Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն էր տարածել, թե մայիսի 21-ի երեկոյան Հայաստան է ժամանել Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, սակայն նրա մուտքը Հայաստան արգելվել է:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ օդանավակայանում նրանից վերցրել են հատուկ կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը եւ Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը, նրան ամբողջ գիշեր պահել են սահմանային գոտում եւ իր կամքին հակառակ՝ Երեւան-Փարիզ չվերթով ուղարկել են Ֆրանսիա:
Aravot.am-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ է, թե ինչ է կատարվել, եւ նախարարությունը պատրաստվո՞ւմ է ինչ-որ քայլեր կատարել:
Նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ բոլոր հարցերում դուք սփյուռքի նախարարությանը պետք է մեղադրեիք: Մենք անմիջապես ենք այդ բոլոր երեւույթներին ուշադրություն դարձնում: Անձամբ խոսել եմ անվտանգության ծառայության պետ պարոն Հակոբյանի հետ: Եվ խնդիրը հետեւյալն է, որ ձեր նշած անձը Ֆրանսիայում իրականացրել է քայլեր, որոնք Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացրել: Եվ դա է պատճառ եղել, որ նրա մուտքը Հայաստան, այո՛, արգելվել է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մասնաւոր խնդիր չունեմ պատահարին հետ, միայն թէ, նկատի ունեցէք որ այս մարդը, ցարդ, առաւելագոյնը ութ հոգի է յաջողել «զօրաշարժի» ենթարկել Սփիւռքում: Ներառեալ ինք: Իսկ միւս եօթն ել, հաւանաբար, Հայաստանից նոր արտագաղթած անձիք են:
Տուեալներ եմ նշում, պարզապէս, որպէսզի թիւրիմացութիւն չլինի…
https://www.youtube.com/watch?v=C6QLmNnWrDs
(եթէ վերջում երեւցող աղավնին ել հաշվենք, այլախոհների թիւը լինելու է ուրեմն ինը…)