Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Արտաշատի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ դիմում է գրելու քաղաքապետի թեկնածությունից հրաժարվելու նպատակով։
Նա ասաց, որ ընտանիքի անդամների հետ է խորհրդակցել, որի արդյունքում հասկացել է, որ Արգամ Աբրահամյանի ընտրվելու դեպքում քաղաքը ավելի շատ կշահի, իր ասելով, Արտաշատի մասին մտածելով է որոշումը կայացրել։
Հովհաննես Ղազարյանը նշեց, իր որոշումը որևէ ճնշման տակ չի կայացրել, մյուս թեկնածուի համար էլ այս լուրը անակնկալ կլինի։
Զրույցի մանրամասները ավելի ուշ։
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ