Թիվ 112 դպրոցի վերջին զանգի տոնակատարությանը այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կիսվեց իր դպրոցական տարիների հիշողություններով:
«Շատ չարություն էինք անում: Վերջին զանգի օրը հանդիսավոր արարողությունից հետո հավաքվեցինք ու գնացինք Արտաշատ քաղաք»,- պատմեց վարչապետը՝ նշելով, որ այդ տարիները մարդու ամենաանարատ ու երջանիկ տարիներն են, երբ հոգսերը մանր էին:
Դպրոցում վարչապետին ու ԿԳ նախարարին աշակերտուհիները նաեւ հրավիրեցին վալս պարելու:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ