Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերի համայնքային կենտրոնների բացման հանդիսավոր արարողություններին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուծված կենտրոնների շահագործմանը նվիրված միջոցառումներին մասնակցում էին նաև հիմնադրամի՝ տարբեր երկրների տեղական կենտրոնների ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Հնչած ելույթներում համայնքի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարերաներին՝ գեղեցիկ ու հարմարավետ շենքերի համար և խոստովանել, որ կենտրոնների գործարկումը նոր ռիթմ կհաղորդի համայնքային կյանքին: Կարևորելով հատկապես գյուղերում իրականացվող հիմնադրամի ծրագրերը՝ բնակիչների ու բարերարների կողմից ընդգծվել է, որ դրանք նպաստում են գյուղերի զարգացմանն ու կանխում երիտասարդների արտահոսքը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության այս համատեղ ծրագրի շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում արդեն շահագործվել է 7 համայնքային կենտրոն, նախատեսվում է կառուցել ևս 11-ը:
Կարդացեք նաև
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին